Киностудия Айфильм

Մեքսիկական սերիալների հայազգի դերասանը մտադիր է գնել «Հայֆիլմը»

1845
(Թարմացված է 19:58 28.08.2015)
Երևան իր այցի շրջանակում Օչմանը ծրագրում է ձեռք բերել «Հայֆիլմ» կինոստուդիան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnuik. Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը», տեղեկացնում է 1in.am-ը։   Մեքսիկական Uno Tv հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում Օչմանն ասել է, որ այս տարվա նոյեմբերին պատրաստվում է այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։ Դերասանի խոսքով՝ Երևան իր այցի շրջանակում ծրագրվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ձեռքբերումը։

«Ցավոք, ես ծանոթ չեմ հայկական կինոյին։ Ապագայում ես անձամբ եմ պատրաստվում զբաղվել կինոռեժիսուրայով և իմ առաջին ֆիլմը ցանկանում եմ նկարահանել հենց Հայաստանում և հենց սեփական կինոստուդիայում։ Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում դա անելը բարդ է մեծ մրցակցության պատճառով։ Հայաստանում, ինչպես ինձ հաջողվեց պարզել, ես կդառնամ մենաշնորհատեր»,- ասել է նա։

Մաուրիսիո Օչմանը ծնվել է 1977 թ. Մեքսիկայում` հայ-հրեական ընտանիքում։ Դերասանի հայրը հայ է, գործարար, նկարիչ։ Մայրը հրեա է, դպրոցի ուսուցչուհի է։

Օչմանը նկարահանվել է ավելի քան 12 սերիալում և ֆիլմում։ Նրան մեծ ճանաչում էր բերել «Կլոն» սերիալը։

1845