Каскад, Ереван

Երաժիշտներն ամբողջ աշխարհից աշնանը կհավաքվեն Երևանում` IX երաժշտական փառատոնին մասնակցելու համար

716
Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի և Շնիտկեի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. IX միջազգային երաժշտական փառատոնը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը, հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Փառատոնին, որն այս տարի նվիրված է լինելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին, կմասնակցեն երաժիշտներ տարբեր երկրներից։

Փառատոնի բացումը կնշանավորվի ռուս ջութակահար Վադիմ Րեպինի ելույթով, որը կկատարի Բրուխի «Համերգ ջութակի համար» և Մալերի «Սիմֆոնիա N1. Տիտան» նվագախմբի ուղեկցությամբ։

Փառատոնի ծրագիրը բավականին հարուստ է և նարառում է հայտնի երաժիշտների և կոլեկտիվների կատարումներ, ինպես նաև համաշխարհային դասական երաժշտության ստեղծագործություններ։

Այսպես, Երևանում ելույթ կունենան ալտահար Քիմ Քաշքաշյանն ԱՄՆ–ից, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից, ջութակահար Անուշ Նիկողոսյանը Հայաստանից, դաշնակահար Բարի Դուգլասն Իռլանդիայից և Բորոդինի քառյակը։

Կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի և Շնիտկեի ստեղծագործությունները։ Հանդիսատեսին սպասվում են երևանյան  մի քանի պրեմիերաներ։

716