00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր չէ միանշանակ ասել՝ սահմանադրական բարեփոխումները լավն են կամ վատը

© SputnikКонституция
Конституция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր սահմանադրության նախագիծն ավելի մեծ պատասխանատվություն է դնում կուսակցությունների վրա, նրանք ստիպված են լինելու ընտրողի հետ ավելի սերտորեն աշխատել, ավելի ռացիոնալ և տրամաբանական դաշտում

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Սահմանադրական բարեփոխումների մասին հնարավոր չէ միանշանակ ասել՝ լավն են կամ վատը: Իրականում կան կարևոր փոփոխություններ, որոնք հիմնականում դուրս են մնում հանրության ուշադրությունից: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը:

Որպես կարևոր փոփոխության օրինակ բանախոսը մատնանշում է մեկ բառի փոփոխության դրույթը. գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ քաղաքացին պարտավոր է ենթարկվել դատարանի որոշմանը: Մինչդեռ, սահմանադրության փոփոխության նախագծում գրված է՝ քաղաքացին պարտավոր է ենթարկվել դատարանի իրավաչափ որոշմանը: «Այսինքն, կան այնպիսի փոփոխություններ, որոնք տրամաբանական են, ռացիոնալ և դրանք վաղուց էր պետք է անել: Այս իմաստով սահմանադրական բարեփոխումները դրական են: Փոփոխություններ կան, որոնք հարցեր են առաջացնում, և երևի թե պետք է լրացվեն կամ պարզաբանվեն»,-նկատել է նա: 

Մովսես Դեմիրճյանի խոսքով՝ սահմանադրությունը պետք  է ինչ-որ ժամանակ աշխատի, որպեսզի սոցիալական իրականության հետ նրա հարաբերությունը, հնարավոր հակասությունները բացահայտվեն: Իսկ գործող սահմանադրությունն ինչ-որ առումով արդեն չի համապատասխանում նոր զարգացումներին: «Օրինակ՝ գործող սահմանադրությամբ  ՏԻՄ ղեկավարները չեն հանդիսանում պետության ներկայացուցիչ, այսինքն, քաղաքի կամ գյուղի ղեկավարը պետության ներկայացուցիչ չէ: Գործող սահմանադրությունում գրված է, որ մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները պաշտպանվում են պետության կողմից, բայց դա նշանակումն է, որ, օրինակ, նրանք չեն պաշտպանվում համայնքի ղեկավարի կողմից: Նոր սահմանադրության նախագծով՝ «պետություն» բառը հանված է, տեղը գրված է «հանրային իշխանություն», որի մեջ մտնում է նաև ՏԻՄ-ը: Այսինքն, որոշ ոլորտներում մեր  կյանքն առաջ է գնացել, և 2005-ի փոփոխություններով գործող սահմանադրությունը, իրականում, արդեն պետք է փոխվեր»,- պարզաբանել է բանախոսը:

Քաղաքական վերլուծաբանն ընդունում է, որ շատ- շատ կետերով այդ փոփոխություններն անհրաժեշտություն էր, սակայն միաժամանակ հավելում է, որ ամենախնդրահարույց փոփոխությունը կատարվել է ընտրություններին վերաբերող հոդվածում, ինչն էլ նշանակում է, որ հնարավոր չէ միանշանակորեն պնդել, թե բարեփոխումները լավ են, թե ոչ:

Նոր  սահմանադրության նախագիծն ավելի մեծ պատասխանատվություն է դնում կուսակցությունների վրա, նրանք ստիպված են լինելու ընտրողի հետ ավելի սերտորեն աշխատել, ավելի ռացիոնալ և տրամաբանական դաշտում: Թե որքանո՞վ կաշխատեն այս փոփոխությունները, Դեմիրճյանը դժվարանում է ասել, սակայն ընդգծում է. «բայց փաստն այն է, որ կառավարման այն ձևը, որը ենթադրում է նոր սահմանադրությունը, ավելի մեծ չափով ընկնում է հենց կուսակցությունների և քաղաքական դաշինքների, ոչ թե անձանց կամ անձի վրա»:

«Կուսակցությունների միջև մրցակցություն ապահովելու, կուսակցություններին ավելի լավ աշխատելուն մոտիվացնելու տեսանկյունից, սա լավ բան է: Գործող սահմանադրությամբ՝ նախագահի պարտավորությունները շատ են, նոր սահմանադրության նախագծով որոշ պարտականություններ, լիազորություններ վերապահվում են ոչ թե մեկ անձի կամ անձերի, այլ քաղաքականության սուբյեկտներին` կուսակցություններին: Սա եվրոպականացման ճանապարհին նոր, հերթական քայլ է, որը նորմալ քայլ է: Չգիտեմ` մեր կուսակցությունները պատրա՞ստ են դրան, թե՞ ոչ, խնդիրն արդեն ոչ թե օրենքի մեջ է, այլ կուսակցությունների»,- ընդգծել է բանախոսը:

Լրահոս
0