Улица, автотранспортное движение

Մյասնիկյան պողոտան օգոստոսի 29–ին և 30–ին փակ կլինի

2407
Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին և 30-ին առավոտյան 06:00-ից մինչև 09:00-ի ժամային միջակայքում երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի կայքում:

Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

2407