00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդերևութաբան. եկող շաբաթվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա

© Sputnik / Samvel SepetchyanГагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы
Гагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի վերջին տասնօրյակում որոշ մարզերու, ինչպես նաև Երևանում տեղումների քանակը բազմակի անգամ գերազանցել է նորման

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հարավարևելյան արևադարձային հոսանքների Շնորհիվ Հայաստանում արդեն սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա, հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Օգոստոսի 30-ից օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունները, և Սկանդինավիայից ներթափանցած սառը հյուսիսարևմտյան օդային զանգվածներին փոխարինելու կգան արևադարձային հարավարևմտյան հոսանքները», –հինգշաբթի «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Սուրենյանը։

Օդերևութաբանն ընդգծեց, որ Հայաստանում այս ամառը շոգ օրերի քանակով ռեկորդային էր վերջին 172 տարիների ընթացքում։

«Արարատյան դաշտավայրում և Երևանում հուլիս–օգոստոս ամիսներին 20 օր շարունակ օդի ջերմաստիճանը տատանվում էր 38-39 աստիճանի, իսկ 15 օր շարունակ` 40-41 աստիճանի սահմանում», – նշեց Սուրենյանը։

Նրա խոսքով` հուլիսն առանձնացել է չոր կլիմայական պայմաններով, տեղումների քանակը ամսական նորմայի ընդամենը 30-50%–ն է կազմել։ Շոգերը շարունակվել են մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, և մինչև այդ օրը հանրապետության տարածքում տեղումներ գրեթե չեն եղել։

Իսկ արդեն օգոստոսի 22-ից եղանակը կտրուկ փոխվել է, Սև ծովից հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնը, որը պահպանվում է մինչ օրս, իր հետ անձրև և ամպրոպ է բերել։

Օդերևութաբանը նշեց, որ օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին Արմավիրի, Արարատի շրջանների մի շարք գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել, ինչպես նաև նկատվել է քամու ուժգնացում։ Սկանդինավիայի տարածքից հյուսիսարևմտյան ցիկլոնի հետ հանրապետություն են թափանցել արկտիկական սառը օդային զանգվածները, ինչի հետևանքով եղանակը կտրուկ սառել է։

«Եթե մինչև օգոստոսի 21-ը օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-8 աստիճանով, ապա արդեն օգոստոսի 22-ից այդ ցուցանիշը նորմայից նվազել է 5-7 աստիճանով։ Ներկա պահին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 5-6 աստիճանով», – նշեց Սուրենյանը և ավելացրեց, որ տեղումների քանակը որոշ շրջաններում բազմակի անգամ գերազանցել է նորման։

«Կոտայքի Ֆանտան գյուղում երեք ժամում ամսական տեղումների քանակը կրկնակի շատ է եղել, մայրաքաղաքում` նորմայի 300-400%–ի սահմանում։ Իսկ Արարատի շրջանի Արտաշատ քաղաքում տեղումների քանակը այդ ժամանակահատվածում ամսական նորմայից տասն անգամ շատ է եղել», – ընդգծեց նա։

Օդերևութաբանը նշեց, որ մոտակա օրերին ցիկլոնը կթուլանա, և տեղումների քանակը կկրճատվի։

Օրվա երկրորդ կեսին և գիշերային ժամերին կարճատև անձրևներ և ամպրոպ է սպասվում։ Օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ը տեղումներ են սպասվում միայն Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերում և Արցախում։

Արկտիկական օդային հոսանքները գերիշխելու են հանրապետության տարածքում մինչև օգոստոսի 29-ը ներառյալ, այդ օրերին կպահպանվի ցածր ջերմաստիճանային ֆոնը։ «Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 24-26 աստիճան, իսկ գիշերը կտատանվի 12-14 աստիճանի սահմաններում», – նշեց Սուրենյանը։

Ցածր ջերմաստիճանը կգերիշխի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում, այստեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը չի գերազանցի 18 աստիճանը, սպասվում են անձրևներ և մառախուղ։ Մյուս շրջաններում տեղումներ չեն սպասվում։

Օգոստոսի վերջին օրերին և սեպտեմբերի սկզբին Երևանում և Արարատյան դաշտավայրում, ըստ օդերևութաբանի, ջերմաստիճանը կլինի նորմայի սահմանում` 28-30 աստիճան։

Լրահոս
0