Суд над рядовым РФ Валерием Пермяковым

Թերթ. Պերմյակովի դատավճիռը մտել է ուժի մեջ

261
Ներկա պահին դատապարտյալ Պերմյակովը գտնվում է Գյումրիում, ռուսական ռազմակայանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի– Sputnik. 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռն ուժի մեջ է մտել։ Նա դատապարտվել է 10 տարվա բանտարկության` դասալքության, ապօրինի զենքի կիրառման և այդ զենքը ռազմակայանի տարածքից դուրս բերելու համար, գրում է «Ժամանակ» թերթը։

Պերմյակովի նկատմամբ հարուցվել է նաև քրեական գործ 2015թ.–ի հունվարի 12–ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7–հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրանքով։ Ենթադրվում է, որ դատավարությունը տեղի կունենա գալիք աշնանը, այժմ գործը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում։

Թերթի տեղեկությունների համաձայն, Պերմյակովը պահվում է ռուսական ռազմակայանում։

Ռուսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ պետք է մտներ հրապարակման պահից 10 օր անց, սակայն նույն վճռով սահմանված չէր, թե որտեղ պետք է կրի իր պատիժը Պերմյակովը, մինչև սկսվի հայկական կողմի դատավարությունը։

Առայժմ անհայտ են Պերմյակովին հայկական կողմին հանձնելու ժամկետները։

261