На выставке Салон полноприводных автомобилей - 4 WD SALON

Հայ ավտոդիլերներն ավտոմեքենաների գների կտրուկ աճ չեն կանխատեսում

118
Համաշխարհային ավտոկոնցեռնների ներկայացուցիչների աշխատակիցները վստահեցնում են, որ Հայաստանում ավտոմեքենաների թանկացման նախադրյալներ չկան

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. Հայ ավտոդիլերների ու ավտոսրահների ներկայացուցիչների կարծիքով` Ռուսաստանում ավտոմեքենաների գների աճը չի անդրադառնա Հայաստանի Հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների գների վրա։

Ինչպես գրում է «Կոմերսանտը», ռուբլու անկման ֆոնին արդեն սեպտեմբերի 1–ից մոտ 5 տոկոսով իրենց գներն են բարձրացնում Ford–ը, Suzuki–ն, Peugeot–ն և Citroen–ը։ Սակայն շուկայի մի շարք աղբյուրներ վստահ են, որ սա դեռ սկիզբն է (ավտոմեքենաների գործարանները դեռ փորձում են գնի մեջ հաշվի առնել մինչև օգոստոս գրանցվող ռուբլու փոխարժեքի սահուն նվազումը), հետո հարկավոր է սպասել ավտոմեքենաների գների նոր կտրուկ ավելացման։

«Sputnik-Արմենիա» պորտալի թղթակիցը զրուցել է Honda, Toyota, Lada և Ford համաշխարհային կոնցեռնների երևանյան ներկայացուցչությունների աշխատակիցների և մասնավոր ավտոդիլերների հետ։ Նրանք բոլորը միաձայն հայտարարել են, որ սեպտեմբերից ավտոմեքենաների թանկացման որևէ նախադրյալ չկա։

Միաժամանակ նրանք չեն բացառել գների սեզոնային տատանումը, որը պայմանավորված է արժույթների փոխարժեքների փոփոխություններով և գումար վաստակելու նպատակով արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձով։

Ավտոդիլերները նշում են, որ Հայաստանում իրացվող ավտոմեքենաների ճնշող մեծամասնությունը Ճապոնիայից ներկրված օգտագործված մեքենաներ են (որոնք նավերով բերվում են Վրաստանի նավահանգիստներ, իսկ հետո տեղափոխվում Հայաստան), ինչպես նաև Ռուսաստանից, ԵՏՄ–ի մյուս երկրներից և ԱՄՆ–ից ներկրված ավտոմեքենաներ։

Միաժամանակ, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը փոքր–ինչ ակտիվացրել է միության անդամ երկրներից մեքենաների ներկրումը։ Այսպես, 2015 թ.–ի սկզբից ԵՏՄ–ից Հայաստան է ներկրվել 2,5 հազար ավտոմեքենա, ավելի վաղ այդ ցուցանիշը 5 անգամ պակաս էր։ Այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել նաև այն, որ բոլոր տեսակի մաքսային վճարներից հիմա վճարվում է միայն 20 տոկոսանոց ԱԱՀ–ն։

Ամեն տարի Երևանում ավտոմեքենաների թիվն ավելանում է միջինը մոտ 20 հազարով։

Մաքսային ծառայության վերջին տվյալներով` 2014թ.–ին Հայաստան է ներկրվել մոտ 46,5 հազար ավտոմեքենա, ինչը 13,1 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից (Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման կանգնած ավտոմեքենաների թվի մասին պաշտոնական տեղեկություններ չկան)։

118
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

39
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

39
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

56
(Թարմացված է 13:33 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

56
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը