Лидер группы System of a down Серж Танкян

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նշում է ծննդյան օրը

196
(Թարմացված է 17:56 21.08.2015)
Այսօր լրանում է System of a down ճանաչված ռոք–խմբի մենակատար Սերժ Թանկյանի ծննդյան 48–ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այսօր ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a down ճանաչված ռոք–խմբի մենակատար Սերժ Թանկյանի ծննդյան 48–ամյակն է։ Նա ծնվել է 1967 օգոստոսի 21-ին Բեյրութում: Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։

Ռոք խումբ ստեղծելու որոշումը կայացել է 90-ական թվականների սկզբին Դարոն Մալաքյանի հետ հանդիպումից հետո։Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիա, որը կոչվում է Serjical Strike։

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Տոմ Մորելլոյի հետ համագործակցությամբ Թանկյանը ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Նա աշխարհահռչակ System of A Down այլընտրանքային մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։

Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերին հայտարարել է System of a Down–ի վերամիավորման մասին։

Վերամիավորված խումբն այս տարի հանդես եկավ բացառիկ նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված  կազմակերպեց «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայությունը։ Այդ նախագծի շրջանակում Սերժ Թանկյանն իր խմբի հետ  ապրիլի 23–ին աննախադեպ բացօթյա համերգ տվեց Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Այդ համերգը ոչ միայն  կմնա աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի, այլ նաև Հայաստանի մշակութային պատմության մեջ և ընդմիշտ երկրպագուների և բոլոր երևանցիների հիշողության մեջ։ Հատկանշական է, որ հորդառատ անձրևի տակ կայացած  համերգը տևեց երկու ժամ` լարված պահելով բազմահազարանոց լսարանին։ Այդ ամենը խիստ խորհրդանշական էր հայ ժողովրդի համար հատկապես Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տոնակատարությունների համատեքստում։

Այդ համերգի արդյունքում Երևանը հայտնվեց այն նույն ցանկում, որում ներառված են Լոնդոնը, Քյոլնը, Լիոնը, Ամստերդամը, Մոսկվան. հենց այս քաղաքներում է System of a Down խումբը հավաքել իր բազմահազար երկրպագուներին և «պայթեցրել» դահլիճները։

Ցեղասպանության 100–րդ տարելիցի համերգի կապակցությամբ time.com-ին տված հարցազրույցում Սերժ Թանկյանն ասել էր, որ այդ պատմական համերգը «ոչ միայն ռոք–ն–ռոլ շոու է, սա թշնամու նկատմամբ մեր վրեժխնդրությունն է` «Մենք դեռ այստեղ ենք, մենք դեռ ողջ ենք»»,– ասել էր նա time.com–ին։

Նշենք, որ Սերժ Թանկյանն ունի նաև դասական երաժշտության ոլորտում գրած ստեղծագործություններ, մասնավորապես, 2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1։

196
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

34
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

34
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

20
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

20
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան

17
(Թարմացված է 09:18 31.10.2020)
Հունական Սամոս կղզում երկրաշարժի հետևանքով 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երեկ Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալությանը։

Ավելի վաղ հայտնի էր 20 զոհի և 786 վիրավորների մասին։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

17
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել