00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար... Որքա՞ն արժե սեպտեմբերի 1–ը

© ShkolazhizniШкола, первое сентября, первоклассник
Школа, первое сентября, первоклассник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցին պատրաստվելու ոչ այնքան դյուրին գործում ծնողները բավականին մեծ գումար են ծախսում դպրոցական հագուստ և գրենական պիտույքներ գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի– Sputnik. Շուտով ամառն ավարտվում է, և դպրոցներում մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Սեպտեմբերի 1–ի նախաշեմին «Sputnik–Արմենիա» կայքը որոշել է պարզել, թե որքան կարժենա ծնողների համար իրենց երեխային դպրոց ուղարկելը։

Դպրոցականների ծնողների համար շատ արդիական մի հարց կա` հագուստի և դպրոցական պարագաների գինը։ Մենք կդիտարկենք վերոնշյալ ապրանքների միջին գինը, որոնք ուսումնասիրվել են Երևանի առևտրի կետերում` փոքր խանութներից մինչև խոշոր առևտրի կենտրոններ։

Պարզվում է, որ Հայաստանում ցանկացած գրպանին հարմար հագուստ և գրենական պիտույքներ կան։

Հագուստով դիմավորում են…


Ցանկացած տարիքի դպրոցականի համար հագուստն ամենածախսատար կետն է։ Յուրաքանչյուր մայրիկ ցանկանում է, որ իր տղան կամ աղջիկը դպրոցում պատշաճ տեսք ունենա և փորձում է որակյալ ապրանք գնել իր հնարավորությունների սահմանում, առավել ևս, որ Հայաստանի ոչ բոլոր հանրակրթական դպրոցներում են պարտադրում դպրոցական համազգեստ կրել։ Երբեմն տնօրենները պահանջում են ապահովել դասական համադրություն` սպիտակ վերնաշապիկ, մուգ գույնի տաբատ կամ կիսաշրջազգեստ։

Եվ այսպես, մեր հետազոտությունների արդյունքում պարզվում է` աղջիկների համար նախատեսված վերնաշապիկների միջին գինը 7 հազար դրամ է, իսկ տղաներինը` շուրջ 6 հազար դրամ։ Միաժամանակ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, առևտրի կենտրոններում վերնաշապիկների նվազագույն գինն 9 հազար դրամ է։

Աղջիկների համար կիսաշրջազգեստ կարելի է գնել 7-8 հազար դրամով, ավելի «համեստ» խանութներում գներն ավելի մատչելի են` 3,5 հազար դրամ։ Աղջիկների, ինչպես նաև տղաների համար տաբատները արժեն մոտավորապես 9 հազար դրամ։

Կոշիկ


Դա զգեստապահարանի ամենաքմահաճ տարրերից է, չէ՞ որ խոսքը երեխայի առողջության մասին է, ուստի անհրաժեշտ է հոգալ, որ ոտքերը շոգին «շնչեն», իսկ ցրտին` չմրսեն։ Պարզվել է, որ տղաների կոշիկների միջինը գինը 5-6 հազար դրամ է, իսկ աղջիկներինը` շուրջ 6,5 հազար դրամ։

Երեխայի համար բնական կաշվից փակ կոշիկ գնելը կարժենա մոտավորապես 20 հազար դրամ, իսկ արհեստական կաշվից կոշիկները միջին գինը 8,5 հազար դրամ է։

Դպրոցական պայուսակ և աքսեսուարներ

Եթե ձեր աղջիկը սովորում է տարրական դասարանում կամ առաջին դասարան է գնալու, ապա անպայման անհրաժեշտ են դասական սպիտակ ժապավեններ, որոնց արժեքն էլ տատանվում է 3 հազար դրամի սահմանում։

Ինչ վերաբերում է դպրոցական պայուսակներին, ապա այդ հարցը շատ «քմահաճ» է։ Ուսապարկերի գները կարող են տատանվել 4,5 հազարից մինչև 30 հազարի սահմանում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ են ծնողները որոշել պայուսակ գնել իրենց երեխայի համար։

Օրինակ` բարձր դասարանի աշակերտուհիները նախընտրում են դպրոց գնալ կանանց համար նախատեսված պայուսակներով, որոնց միջին գինը շուրջ 9 հազար դրամ է։ Տղաները բարձր դասարաններում հաճախ հրաժարվում են պայուսակներից, շատերը նախընտրում են տղամարդկանց փոքր պայուսակները, որոնք 8-10 հազար դրամ արշեն։

Ընդհանրապես պետք է կողմնորոշվել հետևյալ կերպ. եթե դուք որոշել եք գնել չինական արտադրության փոքր ուսապարկ և ձեր գնումների համար ընտրել եք քաղաքի ծայրամասերից որևէ մեկը, ապա դուք կծախսեք առնվազն 4,5 հազար դրամ, իսկ ավելի որակյալ պայուսակները ֆիրմային խանութում կամ առևտրի կենտրոնում կարժենան մոտավորապես 12 հազար դրամ։

Մանրուքներ

Ռետինների, սրիչների, գրիչների և մատիտների միջին գինը 100-200 դրամ է, մկրատինն ու սոսնձինը` 300 դրամ, նկարչական ալբոմի գինը` 350 դրամ, ֆլոմաստերներինը` 250 դրամ։

Տետրերը տարբեր են լինում. կանաչ շապիկով հասարակ 12–էջանոց տետրեր, ինչպես նաև գունավոր, պատկերազարդ, 3D էֆեկտով։ Ամենասովորական կանաչ կազմով տետրեի նվազագույն գինը 35 դրամ է, այն դեպքում, որ անցած տարի դրանք կարելի էր գնել 25 դրամով։ Գրչատուփերի միջին գինը 1,2 հազար դրամ է։

Արդյունքում


Ամփոփելով մեր փոքրիկ «հետաքննությունը»` հանգում ենք հետևյալ եզրակացության. աղջկան դպրոց ուղարկելու համար (տարիքը կարևոր չէ) անհրաժեշտ է մոտավորապես 30-35 հազար դրամ, իսկ տղայի ծախսերը նոր ուսումնական տարվա սկզբին կկազմեն 25-30 հազար դրամ։ Թեև նրանց պետք չեն հերակալներ և զուգագուլպաներ, սակայն պատանուն պետք է ապահովել գուլպաներով, գոտիներով և այլ աքսեսուարներով։

Ծնողներին մաղթում ենք համբերություն, իսկ բոլոր դպրոցականներին` հաջող ուսումնական տարի։

Լրահոս
0