00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հարսանիք. ավանդույթներ և արդիականություն

© WomanjourСвадьба, жених и невеста
Свадьба, жених и невеста - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն մարդը, ով գոնե մեկ անգամ ներկա է գտնվել հայկական հարսանիքին, երբեք չի մոտանա այդ յուրահատուկ տոնը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների կյանքում ամենաուրախ և կարևոր իրադարձություններից մեկն է հարսանիքը, որը հայերը սիրում են նշել յուրահատուկ ճոխությամբ և շուքով։ Հայկական հարսանիքը վառ, գույնզգույն տոն է` լի երգուպարով, ավանդական ծեսերով և պերճախոս կենացներով։

Միանշանակ կարելի է ասել, որ այն մարդը, ով գոնե մեկ անգամ ներկա է եղել այդ տոնին, երբեք չի մոռանա այն։

Իմանալու համար, թե արևմտյան միտումները որքան են ազգել հին հայկական հարսանեկան ավանդույթների վրա, և ինչպես են ժամանակակից զույգերը նախընտրում նշել իրենց կյանքի ամենակարևոր օրը, մենք որոշեցինք զրուցել ազգագրագետ Գայանե Շագոյանի հետ։

«Հայկական հարսանեկան ավանդույթներն, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել երեք փուլի` 19-րդ դարի հայկական ավանդական հարսանիք (քանի որ մինչ այդ կազմակերպվող հարսանեկան ավանդույթների մասին կոնկրետ տեղեկություններ չունենք), խորհրդային շրջանի հարսանիք և Հայաստանի անկախության շրջանի հարսանեկան տոնակատարություն», – ասաց Շագոյանը։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ այսօր հարսանեկան ավանդական ծեսերի որոշակի տարրեր պահպանվում և վերարտադրվում են։

«Սպիտակ հարսանիք» հասկացությունը, որը մենք այսօր տեսնում ենք, և որը ձևավորվել է Եվրոպայում 19-րդ դարում, Հայաստան է եկել Ռուսաստանից խորհրդային ժամանակներում` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նմանատիպ հարսանիքների հիմնական բաղադրիչը սպիտակ հարսանեկան զգեստն է», – ավելացրեց Շագոյանը։

Ազգագրագետի խոսքով` հենց այն ժամանակ է փոխվել հարսանեկան արարողության կազմակերպման համակարգը։

«Օրինակ` ըստ հայկական հարսանիքի հին ավանդույթի` տղամարդիկ և կանայք պետք է առանձին նստեին, իսկ հարսն ընդհանրապես չպետք է նստեր սեղանի շուրջ, նրա համար առանձին սենյակ էր հատկացվում։ Հարսը խնջույքին «իրավունք» է ստացել մասնակցելու միայն խորհրդային շրջանում», – նշել է նա։

Մինչև մեր ժամանակները պահպանված հարսանեկան ծեսերից ազգագրագետը նշեց ամուսնու տան շեմին փեսայի մոր հետ հարսի հանդիպումը, որտեղ նորապսակների ուսերին դրվում է լավաշ, իսկ ամուսնական զույգին գդալով մեղր են տալիս։

«Ընդհանրապես, ծեսերի այս ողջ համալիրը, որն իրականացնում են փեսայի տան շեմին` ափսե կոտրելը, մեղրով կերակրելը, ամենահին հայկական հարսանեկան ծեսերից են», – ասաց Շագոյանը։

«Մեկ այլ բավականին հին ծեսերից է ցլի զոհաբերությունը, որն այժմ շատ հազվադեպ է։ Այդ արարողությունն այսօր կարելի է տեսնել միայն որոշ հայկական գյուղերում», – ավելացրեց ազգագրագետը։

Վերադառնալով ժամանակակից հայկական հարսանիքներին` Շագոյանը նշել է, որ արարողակարգային ավանդույթների վրա, առաջին հերթին, ազդել են առևտրայնացումը, մասնավորապես, հարսանեկան արարողության տոնումը ռեստորանում։ Այս հանգամանքը, նրա կարծիքով, էապես փոխել է ողջ արարողակարգն ու հարսանեկան տոնակատարության կազմակերպումը։

Այս առումով նա պարզաբանել է, որ որոշ առևտրային կառույցներ իրենց վրա են վերցնում հարսանեկան արարողության ամբողջական կազմակերպումը, նույնիսկ խնջույքի սպասարկումը։

«Երբեմն նրանք առաջարկում են ծառայությունների ամբողջական փաթեթ` ռեստորանն ապահովում է ոչ միայն հարսանեկան մենյուն, այլև երաժշտությունը, խնջույքը վարողի ծառայությունները, ով հայկական հարսանիքի կարևորագույն մարդկանցից մեկն էր», – ընդգծել է ազգագրագետը։

Ազգագրագետի խոսքով` այսօր հարսանիքը համարվում է ավանդական այնքանով, որքանով կոնկրետ ընտանիքը շարունակում է պահպանել նահապետական կարգը։

«Սակայն ամեն ինչ շատ է փոխվում, երբ երիտասարդներն ինքնուրույն են որոշում և իրենց վրա են վերցնում բոլոր ֆինանսական և կազմակերպչական հարցերը», – ավելացրել է Շագոյանը։

Նա նշեց, որ Հայաստանում հարսանեկան ավանդույթները գնալով ավելի քիչ են պահպանվում։

«Սակայն կարելի է ասել, որ հայկական հարսանիքը շարունակում է պահպանողական մնալ», – ավելացրեց Շագոյանը։

Լրահոս
0