00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օհանյան. Հայկական բանակն իր պարտականությունները գերազանց է կատարում

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Армении Сейран Оганян
Министр обороны Армении Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումները, դիվերսիոն–հետախուզական փորձերը շարունակվում են, սակայն առաջին գծում գտնվող մեր զինծառայողները, իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, կանխում են նմանատիպ գործողությունները, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայկական բանակն ու ԼՂՀ պաշտպանության բանակը գերազանց են կատարում իրենց պարտականությունները, երկուշաբթի լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով սահմանի լարված իրավիճակը։

Անցած շաբաթ հայկական կողմը կասեցրել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի երկու գործողություններ, որոնք փորձում էին օգոստոսի 13-ի գիշերն անցնել սահմանամերձ տարածք։ Շարունակվում են տարբեր տրամաչափի ականանետերից հայկական դիրքերի գնդակոծությունները, իսկ օգոստոսի 12-ին ադրբեջանական դիպուկահարը սպանել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողի։

«Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է, ես արդեն ասել եմ, որ Բաքվում Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը մեկ ուժեղացնում, մեկ թուլացնում է այն։ Կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումները, դիվերսիոն–հետախուզական փորձերը շարունակվում են, սակայն առաջին գծում գտնվող մեր զինծառայողները, իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, կանխում են նմանատիպ գործողությունները», ասել է Օհանյանը։

Նա կոչ է արել հայ ժողովրդին` չանհանգստանալ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, քանի որ Հայաստանի ԶՈՒ–ն և ԼՂՀ պաշտպանության բանակը կատարում են իրենց պարտականությունները պրոֆեսիոնալ կերպով` այնպես, ինչպես դա եղել է արցախյան ազատագրական պայքարի ժամանակ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Լրահոս
0