00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Air Armenia ընկերության տնօրենը հիվանդանոցում է

© Официальная страница в FacebookСамолет авиакомпании Air Armenia
Самолет авиакомпании Air Armenia - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բացահայտումներ և մերկացնող հայտարարություններ Air Armenia ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի կնոջից

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Air Armenia հայկական ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը նախօրեին հիվանդանոց է տեղափոխվել կոտրած քթով, հայտնում են հայկական ԶԼՄ–ները։

Բժիշկները նրա մոտ ախտորոշել են քթի ոսկորների կոտրվածք ոչ մեծ թեկվածությամբ։ Այժմ տուժածը գտնվում է երևանյան հիվանդանոցներից մեկի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում։

Օգոստոսի 15-ին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին և նրան ծեծի ենթարկել: Այդ մասին հայտնել էր Air Armenia ընկերության ղեկավարի կինը` Իզաբելլա Մելքումյանը։

Ոստիկանությունից հայտնել էին, որ  Ավետիսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով հետաքննություն է կատարվում։ Քրեական գործ առայժմ չի հարուցվել։

Ըստ Մելքումյանի`  Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության` «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանի առջև ունեցած պարտքով։ Կինը պատմել էր, որ Պապիկյանն «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Արսեն Ավետիսյանին, ըստ կայքի, նաև սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերը, ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»:

Մելքումյանը Yerevannews.am–ին հայտնել է, որ ՀՖՖ նախագահը նախօրեի երեկոյան իր ամուսնուն հրավիրել է Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանից ոչ հեռու գտնվող սրճարաններից մեկը։ Ավելի ուշ, ըստ նրա, Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի թիկնապահները ծեծի են ենթարկել Ավետիսյանին և տարել նրան ֆուտբոլային ակադեմիայից ոչ հեռու գտնվող շենք։

Ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ այդ տեղեկությունը չի մեկնաբանել։

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս Պապիկյանը hetq.am-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ շուտով նոր ավիափոխադրող է դառնալու: «Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ Գ. Պապիկյանը աջակցություն ստանալու նպատակով հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ, իսկ ցանկությունն իրագործելու համար պատրաստվում է օգտագործել «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» նախկին օդաչուների ներուժը։

Սա առաջին միջադեպը չէ, որտեղ հնչում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի «մարդկանց» անունները։

2012 թվականի հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հաստատության անվտանգության աշխատողները դաժան ծեծի էին ենթարկել երեք զինվորական բժիշկների։ Նրանցից մեկը` բժշկական ծառայության 33–ամյա մայոր, երկու երեխաների հայր Վահե Ավետյանը, մահացել էր 12 օր անց` գիտակցության չգալով։

Միաժամանակ, ուրբաթ հաղորդում է ստացվել, որ Air Armenia ավիաընկերության հաշվեկշռին դրա բաժնետեր, «East Prospect Fund»  ներդրումային հիմնադրամից ստացվել են 68.6 մլն դոլարի պարտատոմսեր։ Իրականացված ներդրումներն «Էյր Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն են, որոնք կարող է տնօրինել` ելնելով անհրաժեշտությունից և դրված նպատակներից։

2014 թվականի հոկտեմբերին Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը որոշեց վերակազմավորել ֆինանսները և թռիչքների ժամանակացույցը` դադարեցնելով ավիաչվերթերը։ Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին, որ ԶԼՄ–ներում ընկերության խնդիրների մասին տարածած տեղեկությունը հանգեցրել է վաճառքների կրճատմանը 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը հասել է կրիտիկական նվազագույնի։

Իսկ 2014 թվականի դեկտեմբերին Air Armenia–ի բաժնետոմսերի 49 տոկոսին տիրապետող «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը պարտավորվել է 30 մլն դոլար ներդնել ընկերությունում և նոր ինքնաթիռներ բերել` ավիապարկի ընդհանուր թիվը հասցնելով 5 ինքնաթիռի։

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության` 2013 թվականի ապրիլի 1–ին հայտարարած սնանկության մասին ընթացակարգից հետո Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցավ ուղևորափոխադրումների իրականացմանը։

«East Prospect Fund»–ն արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցված է Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում և իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումային գործընկերություն։ Հիմնադրամի ակտիվների ծավալը դրա ներկայացուցիչները գնահատում են 2.5 մլրդ դոլար։

Լրահոս
0