Бокс. Чемпионат Европы. Полуфиналы

Հայ բռնցքամարտիկը Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

413
Ավագյանը նվաճել է նաև հոկտեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի–Sputnik. 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը նվաճել է Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 6-ից 15-ն անցկացված Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` առաջնությանը մասնակցել են 41 երկրների 220 բռնցքամարտիկներ:

«ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Եվրոպայի առաջնությանն ըստ քաշային կարգերի մասնակցել են 10 բռնցքամարտիկներ՝ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և Ռաֆայել Սիմոնյանը (+91 կգ)», – հաղորդում է մամուլի ծառայությունը։

56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանն արժանացել է բրոնզե մեդալի ու նվաճել հոկտեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

Արամ Ավագյանի անձնական մարզիչն է Կարեն Աղամալյանը։

Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության հավաքականը աշխարհի առաջնության ևս մեկ ուղեգիր է ձեռք բերել 52 կգ քաշային կարգում:

413