ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանն առաջին հերթին պատրաստ է դիտարկել Հայաստանի առաջարկը ու հետո նոր Ադրբեջանինը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նա նաև հավելել է, որ մեր հարավային հարևանն ունի լուրջ խնդիրներ Ադրբեջանի հետ: «Պետք է հաշվի առնել այն գործոնը, որ Իրանը շարժվում է պետական շահերով: Իրանին ավելի հարմար է, որպես տրանզիտային երկիր, գործակցել Հայաստանի հետ, որն ավելի կայուն երկիր է: Կան գործոններ, որոնք աշխատում է հօգուտ մեզ»,-ընդգծել է նա:
Քաղաքագետը ճիշտ է համարում Հայաստանի իշխանությունների՝ մի շարք հարցերում ցուցաբերած զգուշավորությունը: Հայաստանը փոքր երկիր է, և,ինչպես նկատում է Գրիգորյանը, անգամ մի փոքր սխալը կարող է հանգեցնել երկրի թուլացման:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա քաղաքագետը կցանկանար, որ այդ հարաբերությունները կարգավորվեին, սահմանը բացվեր, արձանագրությունները ստորագրվեին: «Վատ չէր լինի, որ մեր հարաբերություններն ընթանային այլ լոգիկայով, բայց քանի որ հենց Թուրքիան հրաժարվեց այդ ճանապարհով գնալ, կարծում եմ, մեր այս ճանապարհը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կենտրոնում դնելը, ճիշտ ճանապարհ էր»,-համոզմունք է հայտնել նա:
2015 թվականի կարևոր իրադարձություններից Ստեփան Գրիգորյանն առանձնացնում է ԵԱՏՄ անդամակցությունը: Այս անդամակցության առումով կան տարբեր կարծիքներ, մոտեցումներ, բայց, ըստ քաղաքագետի, այն ևս մեծ որոշում էր, որն անպայմանորեն ազդելու է Հայաստանի քայլերի վրա: «Եթե մտնում ես ազատ առևտրի գոտի, ապա, պարզ է, դա ազդում է ծրագրերի վրա, նաև Եվրամիության ծրագրերի վրա: Եվրամիության հետ գործակցության առումով, կարծում եմ, շատ կարևոր է նախաձեռնությամբ հանդես գալը: Լավ, մենք հրաժարվեցին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ինչն այդքան էլ լավ չէր, բայց, այնուամենայնիվ, այսօր նոր իրավիճակ է, և այս նոր իրավիճակում պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել և բաց չթողենք առկա հնարավորությունները»,-ընդգծել է բանախոսը:
Ռիգային գագաթաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով, այնտեղ ընդունվել են որոշումներ, որոնք այս կամ այն ձևով կապված են Հայաստանի հետ: Ստեփան Գրիգորյանը շատ կարևոր հանգամանք է համարում այն, որ Եվրամիության դռները մեր առջև բաց են: «և այստեղ է, որ Հայաստանը պետք է առաջարկներ անի: Եթե մենք չհրաժարվեինք Ասոցացման համաձայնագրից, այլ հրաժարվեր Եվրամությունը, ապա մենք կասեինք, որ գնդակը ձեր դաշտում է, դուք պետք է քայլ անեք»,-ասել է նա:
Հայաստանի համար, թերևս, ամենակարևոր՝ արցախյան հիմնախնդրի հարցում, Հայաստանն ունի միանշանակ մոտեցում: Այս հարցին անդրադառնալով՝ քաղաքագետը շեշտադրում է, որ Հայաստանում կան շատ խնդիրներ, սակայն, ժողովուրդը, այնուհանդերձ, համախմբված է: «Իսկ արցախյան հիմնահարցում առավել քան համախմբված են և մեր հասարակությունը, և մեր իշխանությունները: Այլ հարցերում կարող է վիճենք, բայց այստեղ կա կոնսենսունս, բոլորը նույն կարծիքի են: Մինչդեռ Ադրբեջանում դա չկա, Ադրբեջանում արհեստական է: Ես միշտ փորձում եմ բացատրել ադրբեջանցիներին, որ դուք ցանկանում եք ակտիվացնել և ավելի արագ լուծել Արցախի հարցը, ինչը, սակայն, կարող է բերել այնպիսի իրավիճակի, որ ձեր պետությունն ուղղակի քանդվի»,-նշել է բանախոսը:
Ավտորիտար ռեժիմով պահվող երկրի կողմից մշտապես առկա է սահմանային լարվածությունը: Գրիգորյանի խոսքով՝ սադրանքների միջոցով Ադրբեջանը նորից կփորձի սահմանին առաջացնել լարվածություն: «Ադրբեջանցիներին, նաև միջազգային հանրությանը պետք է բացատրենք, որ չի կարող այս հիմնախնդրի լուծումը արագ լինել, պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, նաև վերականգնել բանակցային գործընթացը»,-եզրափակել է Ստեփան Գրիգորյանը:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։


