00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղողօրհնեքի ավանդական արարողությունը կկայանա Աստվածածնի վերափոխման տոնին

© Sputnik / Самвел Сепетчян Священник церкви Сурб Саргис, иерей Есаи Артенян
Священник церкви Сурб Саргис, иерей Есаи Артенян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տոնական ժամերգությունից հետո որոշ եկեղեցիներում կկազմակերպվեն բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ կունենան ժողովրդական երգի և պարի համույթներ, երգչախմբեր

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Կիրակի նշվում է Աստվածածնի վերափոխման տոնը, և հայկական եկեղեցիներում խաղողօրհնեքի արարողություն կանցկացվի, ուրբաթ «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու ծառայող Եսայի քահանա Արթենյանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ օգոստոսի 15–ին մոտ կիրակի օրը նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս օրը կատարվում է խաղողի և ամբողջ բերքի օծումը։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կիրակի օրը նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը։  Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է»,– ասաց քահանան։

Նա նշեց, որ այս տոնը միաժամանակ և թախիծ, և ուրախություն է պարունակում։ «Աստվածածնի վերափոխման օրը թախծոտ է, բայց մենք ուրախանում ենք, որովհետև, երկինք համբարձվելով, Աստվածածինը հաստատում է հավիտենական կյանքը և մեր փրկության հնարավորությունը»,– ընդգծեց քահանան։

Քահանան նշեց, որ որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կկազմակերպվեն բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ կունենան ժողովրդական երգի և պարի համույթներ, երգչախմբեր, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտներ։

Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։

Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։ Աստվածածինն այդ լուրը հասցրել է իր հարազատներին և բոլոր քրիստոնյաներին, խնդրելով, որ իր մարմինն ամփոփեն Գեթսեմանում։ Աստվածամոր մահից ոչ շատ առաջ բոլոր առաքյալներն առանց պայմանավորվելու միասին հավաքվել են Վերնատանը։ Սուրբ Կույսը Հովհաննես առաքյալին պատվիրում է Սուրբ պատարագ մատուցել, որ վերջին անգամ Սուրբ հաղորդություն ընդունի։ Մինչ առաքյալները լալիս էին, Հովհաննեսը կիպարիսի մի փայտ է վերցնում, փոխանցում Աստվածամորը և խնդրում, որ նա կերպաձևի դրա վրա իր պատկերը։

Աստվածամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և վրան դնում իր դեմքը, թրջում իր արցունքներով և խնդրում Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բժշկվեն իրենց տկարություններից և հիվանդություններից։ Ցերեկվա ժամը երեքին, երբ առաքյալները շրջապատում են Աստվածամոր մահվան մահիճը, Նրա սենյակում հանկարծ Աստվածային լույս է ծագում և Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն իջնում է երկնքից հրեշտակներով շրջապատված և ընդունում Սուրբ Աստվածամոր հոգին։

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում անընդհատ: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Հայկական եկեղեցին խորապես հարգում և պատվում է Աստվածամորը` ընդգծելով նրա մաքրությունը, աննկարագրելի խոնարհության հոգին, առաքինությունն ու հավատարմությունը։ Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի և հավատարիմ մոր, ընտանեկան սրբության մարմնավորում է։

Լրահոս
0