ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայաստանի նոր Սահմանադրությունը ծրագրվող բարեփոխումներից հետո ավելի արդյունավետ կգործի, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 4–ին Արդարադատության նախարարության կայքում հրապարակել է թարմացված Հիմնական օրենքի նախագծի տասնհինգ գլուխները, որոնցով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևին։
«Այն երկրներում, որտեղ անկախությունը ձեռք է բերվել համեմատաբար վերջերս, պարբերական բարեփոխումներ են անհրաժեշտ։ Տարբեր ոլորտների արմատական փոփոխությունները չեն կարող կատարվել առանց հիմնական օրենքի փոփոխության»,– երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ալեքսանյանը։
Բացի այդ, նրա խոսքով, բարեփոխումները կնպաստեն իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությանը։
«Կառավարման կիսանախագահական կարգի դեպքում նախագահի դերը շատ մեծ է, բարեփոխումներից հետո կաճի խորհրդարանի դերը։ Ներկայիս Սահմանադրական դեպքում չկա ընդդիմադիր դաշտի և իշխանության միջև հավասարակշռություն»,– կարծում է Ալեքսանյանը։
Ըստ նրա, բարեփոխումներից հետո ստեղծվել են Սահմանադրության հոդվածների արդյունավետ իրագործման պայմաններ, որոնք ավելի բարդ կլինի խախտել։
Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունները դոգմա չեն, իսկ ՀՀԿ–ն և մասնագիտական հանձնաժողովը պատրաստ են դիտարկել առաջարկած բարեփոխումների ճշգրտումների վերաբերյալ առաջարկություններ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին


