ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի –Sputnik. Փոքր և միջին բիզնեսի համար արտոնությունները չեն նպաստել ՓՄՁ-ի զարգացմանը: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, համենայնդեպս, վիճակագրության համաձայն՝ ՓՄՁ-ների տնտեսական գործունեության մեջ ոչինչ չի փոխվել:
«Չի էլ կարող փոխվել, որովհետև այս գործողությունները մինչև այսօր էլ դժգոհության առիթ են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, և նրանք էլ ասում են, որ դրանք չեն բերի որեւէ էական փոփոխության»,- ասել է տնտեսագետը՝ վկայակոչելով ՓՄՁ ներկայացուցիչներին:
ՓՄՁ-ներին տրվող արտոնությունները, ըստ Խաչատրյանի, պետք էր ավելի զգալի լինեին եւ ամենակարևորը՝ մի քանի տարի նրանց հեռու պահեին ստուգումներից, հնարավորություն տային օգտվելու ավելի մատչելի վարկային միջոցներից: «Սակայն այդ ամենը տեղի չունեցավ, եղավ այն, ինչ եղավ, ու փոքր և միջին բիզնեսն իր տեղը զիջում է խոշորին, ինչն արդեն ակնհայտ է»,-ընդգծել է նա:
Փաստաթղթավորման հետ կապված ՓՄՁ ներկայացուցիչները նշում են, որ հինգ տոկոսի շեմը բարձր է և անհրաժեշտ է սահմանել գոնե 3.5: Այդ մեկուկես տոկոսը տնտեսական ներկա պայմաններում արդյո՞ք կլուծի ոլորտի խնդիրները: Այս դիտարկմանն ի պատասխան Խաչատրյանը նշում է՝ նրանց այդքան տոկոսները չի անհանգստացնում, որքան պահանջները:
«Ամեն ինչ գալիս է խոշորներից: Փոխարենը ստիպեն խոշորներին աշխատել «սպիտակ հաշվապահությամբ», ներքեւից են սկսել: Պետք է խոշորների վրա այդ պահանջները դրվեր, այնուհետեւ փոքր և միջին բիզնեսն ավտոմատ կերպով կենթարկվեր խաղի այդ կանոններին»,-նկատել է բանախոսը:
Խաչատրյանի խոսքով՝ ՓՄՁ ներկայացուցիչները շատ պարզ ու հստակ կերպով նկարագրում են իրենց խնդիրը, և բանախոսը զարմանում է՝ ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները չեն ցանկանում լուծել այդ խնդիրները: «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հստակորեն ասում են, որ ամենամեծ խնդիրը հենց այդ փաստաթղթերի պահանջը բավարարելն է: Իսկ տոկոսի առումով ստացվեց, որ օրենքի մեջ փոփոխություն արեցին, արդյունքում՝ այդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ դրեցին, քան կար մինչ օրենքի փոփոխությունը»,-տարակուսանք է հայտնել տնտեսագետը:
Ամեն դեպքում, ինչպես նկատում է փորձագետը, փոքր և միջին բիզնեսն ավելի վատ վիճակում է, դժվար է դիմանում մրցակցային անհավասար պայմաններում: «Մեզանում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները՝ կլինի առևտրի, թե արտադրական բնագավառում, իրենց մոնոպոլ դիրքով անընդհատ ճնշում են փոքրերին: Խոշորների հնարավորությունները մեծ են, փոքրերինը՝ շատ սահմանափակ: Եվ եթե խաղի կանոններն էլ չեն պահպանվում՝ հաշվի առնելով նաև հարկային կամ դատական մարմինների հետ խնդիրները, ապա այն հարյուր տոկոսով պարտվում է: Բիզնեսի ռիսկերը կիսելու հնարավորությունը նույնպես ավելի շատ ընկած է փոքրի վրա»,-շեշտադրում է նա:
Հայաստանում բիզնես վարելու բացասական գործոններից Խաչատրյանը մատնանշում է նաեւ հովանավորչությունը: «Տնտեսությամբ զբաղվելն առանց հովանավորչությամբ չի լինում և եթե այսպես շարունակվի, ապա փոքր և միջին բիզնես հասկացողությունը կարող ենք ընդհանրապես մոռանալ»,-վստահեցրել է տնտեսագետը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

