Закон, Суд, молоток, правосудие

Պերմյակովի գործը. զինվորից մինչև մարդասպան

191
(Թարմացված է 18:29 13.08.2015)
Ռուսական կայազորային զինվորական դատարանը կսկսի Վալերի Պերմյակովի դասալքության և զենքի հափշտակման մեղադրանքով գործի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հունվարի 12–ը Գյումրի քաղաքի պատմության «սև» օրերից մեկն է դարձել։ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունը,  անշուշտ, մեծ աղմուկ էր բարձրացրել, և այդ հարցում առանցքային դեր էր խաղում մեղադրյալի անձը` հանցագործության համար մեղադրվում է ռուս ժամկետային ծառայող Վալերի Պերմյակովը։

Սպանության մասին լուրը տարածվելուց մի քանի ժամ անց ռուս սահմանապահները ձերբակալել էին Պերմյակովին հայ–թուրքական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ։ Նա ինքնախոստովանական ցուցմունք էր տվել։

Քանի որ, ինչպես հայտնում է քննությունը, նա զորամասը լքել է զենքը ձեռքին, նրա դեմ հարուցվել են քրեական գործեր ոչ միայն սպանության, այլ նաև դասալքության և զենքի հափշտակման մեղադրանքներով։

Վաղը` օգոստոսի 12–ին, Ռուսական կայազորային զինվորական դատարանը Գյումրիում բաց դատական նիստում կդիտարկի Պերմյակովի գործը դասալքության և զենքի հափշտակման մեղադրանքներով։ Իսկ սպանության համար նրան կդատի արդեն հայկական դատարանը, բայց թե երբ` դեռ հայտնի չէ։

Փաստեր


Փորձաքննությունը ցույց է տվել, որ Պերմյակովի ԴՆԹ–ն 99.99 տոկոսով համընկնում  է Ավետիսյանների տան գազի սալիկի վրա թողած ծխախոտի մնացորդի ԴՆԹ–ի գենետիկ բնութագրության հետ։

ԴՆԹ–ի համանման հետքեր են հայտնաբերվել նաև հանցագործության վայրում թողած սվին–դանակի պատյանի և կոթի, սվին–դանակի և АКС-74 ինքնաձիգի կաշեփոկի, պահունակի և պայուսակի վրա։ Բացի այդ, Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերվել է սպանված տանտերերին պատկանող երեք բջջային հեռախոս։

Նախնական պնդումներն այն մասին, որ ընտանիքի գրեթե բոլոր անդամները սպանվել են քնած ժամանակ, ավելի ուշ հերքվել են։ Ամենայն հավանականությամբ, տանտերը և նրա որդին կնոջ հետ, այնուամենայնիվ, փորձել են մարդասպանին դիմադրություն ցուցաբերել։

Քննությունը վարում էին…

Երբ հայտնի դարձավ, որ Պերմյակովի ձերբակալել են, հասարակությունը սկսեց պահանջել, որ նրան հանձնեն հայկական կողմին, սակայն մեղադրյալն արդեն Ռուսաստանի Դաշնության իրավասության ներքո էր։

Ի սկզբանե ասվել էր, որ Պերմյակովին` որպես ՌԴ քաղաքացու, կդատի ռուսական դատարանը, բայց հետագայում, այդ թվում` հասարակական քննադատության ճնշման ներքո, կողմերը պայմանավորվեցին համատեղ քննչական գործողությունների և ակտիվ փոխգործակցության մասին։ Կողմերը ստեղծեցին համակարգող շտաբ, որում ընդգրկվեցին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ներկայացուցիչներ և քրեագետներ։

Այդ հարցում առանցքային նշանակություն ունեցավ Երևանում հունիսի վերջին Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը, որի արդյունքում հայտարարվեց, որ Գյումրու սպանության գործով քննությունը և դատաքննությունը կվարեն հայկական մարմիններն ու ատյանները։

Փաստորեն, փոխզիջման հասան` սպանության մեղադրանքով քրեական գործն առանձնացվեց առանձին վարույթում և փոխանցվեց հայկական կողմին։

Ռուսաստանի կերպարը


Մոսկվայի ուշացած ցավակցությունները և դաշնակից երկրի տարածքում ՌԴ զինծառայողի կատարած ծանր հանցագործության նկատմամբ ռուսական ԶԼՄ–ների արձագանքի բացակայությունը ստվեր նետեց, անկասկած, Հայաստանի բնակիչների աչքում Ռուսաստանի դրական կերպարի վրա։

Որոշ արևմտամետ ուժեր փորձեցին օգտվել իրավիճակից և հակառուսական ֆոն ստեղծել, ինչը սպանվածների հուղարկավորության օրը Գյումրիում հանգեցրեց տեղական ոստիկանության հետ բախումների և ՌԴ–ի հյուպատոսության շենքի ուղղությամբ քարեր նետելուն։ Սակայն դա չտարածեց հակառուսական տրամադրությունները Գյումրիում, որի բնակիչները միշտ ընդգծված բարեհաճ և հարգալից էին վերաբերվում ռուս զինծառայողներին։

Առավել վիճելի էր Ռուսաստանի` ազգայնականորեն տրամադրված հանրության մասի «Յուրայիններին չենք հանձնի» կարգախոսը։ Բայց արդյո՞ք նա «յուրային» է։ Յուրաքանչյուր խելամիտ մարդու համար մի ողջ ընտանիքի սպանած, այդ թվում` սվինով մեկուկես տարեկան երեխայի սրախողխող արած մարդուն իր հայրենակիցների հետ համեմատելը դժվար թե ընդունելի է։

Քննության արդյունքները և հասարակության ակնկալիքները


Վաղը Գյումրիում կկայանա ռուսական դատարանի առաջին նիստը, որտեղ Պերմյակովը որպես դասալքության և զենքի հափշտակման մեղադրյալ է անցնում։ Հայտնի չէ, թե որքան կտևի դատը, բայց կարևոր է, որ այն չձգձգվի` փակելով Գյումրու այդ ողբերգական էջը։ Ավելի կարևոր է այն, որ մեղադրանքի բոլոր կետերով դատավարությունները պետք է անցնեն այնպես, որ ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը դրանց արդարացիությունը կասկածի տակ չառնեն։ 

Հայ–ռուսական հարաբերությունների վրա նետված ստվերը պետք է անհետանա փոխըմբռնման և բոլոր հարցերը ոչ միայն օրենսդրական ակտերի, այլ նաև մարդկային արժեքների հիման վրա լուծելու պատրաստակամության ֆոնին։

191
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

11
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

11
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

36
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

36
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ

Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել

0
(Թարմացված է 10:29 05.03.2021)
Որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Արցախ, անհետ կորած, խաղաղապահ, ռուս