ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. 2016 թվականի «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ծաղկաձորում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Ցանկանում եմ հայտնել շատ կարևոր և ուրախալի նորություն` Հայաստանը հայտ է ներկայացրել «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջազգային ասոցիացիա աշխարհի առաջնությունը անցկացնելու համար և մի քանի օր առաջ մենք հաստատում ենք ստացել», – նշեց նա։
Նրա խոսքով, առաջնության նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն սեպտեմբերի 3-4–ը։ Աշոտյանը ավելացրեց, որ հայկական կողմից պատրաստվում է անձամբ համակարգել կազմակերպչական աշխատանքները, իսկ հենց առաջնությունը կանցնի Հայաստանի նախագահի հովանու ներքո։
Աշոտյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում ինտելեկտուալ շարժմանը աջակցում է պետությունը, կառավարությունը մեծ օգնություն է ցուցաբերում նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման հարցում։ «Հայաստանում աշխարհի առաջնության անցկացումը կարևոր է երիտասարդների շրջանում գիտելիքը քարոզելու գործում», – ասաց նախարարը։
«Մենք համագործակցելու ենք «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի հետ, նախատեսվում է ձևավորել կազմկոմիտե։ Մի քանի շաբաթից Հայաստան կժամանեն մեր գործընկերները, որպեսզի ծանոթանան Ծաղկաձորի հյուրանոցների պայմաններին, ինչպես նաև զբաղվեն կազմակերպչական հարցերով», – հայտնեց Աշոտյանը։
Իր հերթին գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանն ասաց, որ իր վրա կվերցնի նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
«Ինչ, որտեղ, երբ» առաջիկա աշխարհի 2015 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերին Վրաստանում։ Աշոտյանն ու Քոչարյանը նախատեսում են այցելել հարևան երկիր, կազմակերպչական հարցերի մանրամասներին ծանոթանալու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են


