ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ապատեղեկատվությունը մանիպուլյատիվ տեխնոլոգիաների հիմնական գործիքն է, որի նպատակն է կառավարել հասարակական կարծիքը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։
Նրա կարծիքով, հասարակական կարծիքից ելնելով էլ հաճախ կայացվում են քաղաքական որոշումներ:
«Հետևաբար, եթե ապատեղեկատվության միջոցով կարողանում ենք փոխել հասարակական կարծիքը, ապա դրանից ելնելով կարող են ռեալ քայլեր արվել, որոնք կարող են հանգեցնել հասարակության համար ոչ ցանկալի, ես կասեի, բավական բացասական արդյունքների»,-ընդգծել է նա:
Սոցիոլոգը շատ կարևորում է այն, որ մարդը կարողանա տարբերել, թե երբ են իրեն խաբում, և երբ է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: Բանախոսն այն տեսակետին է, որ ցանկացած անձ, որն առնչվում է տեղեկատվության հետ, պետք է հստակ իմանա, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը:
«Կարող է տվյալ վայրկյանին ոչինչ տեղի չունենալ, բայց, իրականում, կամաց-կամաց կաթեցնելով այդ տեղեկությունը, կարող ես շեղել հասարակական կարծիքը ցանկալի ուղղությամբ: Իրականում, որակյալ ապատեղեկատվությունը հենց այդպես էլ անում է կաթիլ-կաթիլ, քիչ-քիչ, աննկատ և հետո էլ հղում անելով նախորդ ապատեղեկատվությանը՝ այն օրինականացվում է և դառնում մի մեծ, արդեն ճշգրտված տեղեկատվություն, որի հիմքում իրականում ապատեղեկատվություն է»,-պարզաբանել է նա:
Արմինե Ադիբեկյանը մեծ խնդիր է համարում հայրենական լրատվամիջոցների շատ լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմը, հատկապես այն, երբ նրանք բացարձակապես չեն տարանջատում, թե որ և ինչ տեղեկություն կարելի է տալ:
«Կա «քոփի-փեյսթի»-ի տարբերակը, երբ վերցնում ես նյութը և ճշգրտորեն արտատպում ես այն, և կա այդ նույն նյութի մեկնաբանությամբ ներկայացնելու տարբերակը, երբ ներկայացնում ես, թե ինչ է տպագրված տվյալ աղբյուրում և տալիս ես քո բացատրությունները, ինչն ընդունելի և ընդունված տարբերակ է», — մեկնաբանել է բանախոսը եւ որպես վառ օրինակ ներկայացրել ադրբեջանական մամուլից արտատպվող տեղեկությունները:
«Ադրբեջանական մամուլից հաճախ վերցնում են նրանց քարոզչական տեքստը, որը քիչ է որ իրականությանը չի համապատասխանում, դեռ մի բան էլ վնասում է Հայաստանի շահերին: Վերցնում, թարգմանում և տեղադրում կայքում՝ պատճառաբանելով, թե Հայաստանի հասարակությունն իրավունք ունի տեղեկատվական հասանելության: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարդում է, որ Ադրբեջանը մի սարսափելի ուժի տեր երկիր է, որը եթե ոչ այսօր, ապա վաղը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ և ջնջելու է մեզ աշխարհի երեսից: Սա զուտ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից անընդունելի վարքագիծ է»,-շեշտադրել է նա:
Զարգացած երկրների լրատվամիջոցներն ունեն մի կարևոր չափանիշ` ընթերցողի վստահությունը: Ադիբեկյանը համոզված է, որ այդ լրատվամիջոցներն իրենց երբևէ թույլ չեն տալիս գրել մի կասկածելի բան, եթե այն կարող է վնասել թերթի վարկանիշին:
«Հայաստանում դա չի գործում, որովհետև նույն թերթը կարող է շատ լուրջ հաղորդագրություն տարածել և երկու էջ ներքևում տպել դեղնագույն, անվայել մի նյութ»,-ընդգծել է Արմինե Ադիբեկյանը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին


