Уголовное дело

Տղամարդը մեղադրել է երևանյան հիվանդանոցներից մեկի բժիշկներին եղբոր դստեր մահվան մեջ

62
Քրեական գործ է հարուցվել Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում աղջկա մահվան դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Երևանում քրեական գործ է հարուցվել «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում հիվանդի մահվան փաստի առթիվ։ Մահացածի հորեղբայրը մեղադրում է բժիշկներին, հաղորդվում է ՀՀ քննչական կոմիտեի կայքում։

Ըստ հաղորդագրության` նախորդ ուրբաթ Քննչական կոմիտեն քաղաքացի Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացել այն մասին, որ «իր եղբոր դուստրը` Ջուլիաննա Սարգսյանը մահացել է «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում բժիշկների անփութության հետևանքով»։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ բուժվող հիվանդի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի  2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։

62