Шестые Панармянские игры. Гольф

Ամփոփվել են Համահայկական խաղերի շրջանակում անցկացվող գոլֆի մրցախաղի արդյունքները

254
Համահայկական վեցերորդ խաղերի շրջանում գոլֆի մրցումներին մասնակցել են 13-63 տարեկան 21 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Համահայկական վեցերորդ խաղերի շրջանակում կայացած գոլֆի մրցումների փակման արարողությունը տեղի է ունեցել Երևանի Ararat Valley Country Club–ում։

Ինչպես «Sputnik-Արմենիա» տեղեկատվական պորտալին հայտնել է Հայաստանի գոլֆի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանը, կանանց առաջնությունում առաջատարն է Նուշիկ Գևորգյանը (Երևան), երկրորդ տեղում` Արաքս Զարգարյանը (Ստեփանակերը, ԼՂՀ), իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Ղազարյանը (Քյոլն, Գերմանիա)։

Տղամարդկանց առաջնությունում հաղթող է ճանաչվել Ջիմ Լիվյեն (Նիկոսիա, Կիպրոս), երկրորդն է` Համազասպ Ղազարյանը (Քյոլն, Գերմանիա), իսկ առաջին եռյակը փակում է Դանիել Քեթչյանը (Բուենոս–Այրես, Արգենտինա)։

Հովհաննիսյանի խոսքով, մասնակիցների համար որևէ տարիքային սահմանափակում չի եղել` ամենատարեց մասնակիցը 63 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը` 13։

Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 21 մարզիկ աշխարհի 11 երկրներից (16 տղամարդ և 5 կին)։

Հովհաննիսյանի խոսքերով, գոլֆի մրցումների փակման արարողությանը մասնակցել են Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի (կազմկոմիտե), Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի գոլֆի ասոցիացիայի ներկայացուցիչներ։

Համահայկական վեցերորդ ամառային խաղերն անցկացվում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգոստոսի 3-13-ը, որոնց մասնակցում են ավելի քան 6.35 հազար հայ մարզիկներ աշխարհի 36 երկրների 175 քաղաքներից։

254