ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ոչ մի նոր բան չի ասել. նա ասել է այն, ինչ մինչև հիմա ասվել է շատ ավելի բարձր մակարդակով՝ համանախագահող երկրների առաջնորդների համատեղ հայտարարություններով, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի՝ «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցը:
Հարցազրույցում հնչած հայտարարությունն ավելի լավ հասկանալու համար քաղաքագետն առաջարկում է այն դիտարկել ամբողջությամբ, քանի որ «գրավյալ տարածքների վերադարձի մասին» հարցը տվել է լրագրողը:
«Ամերիկացի համանախագահի պատասխանից հետևում է, որ խնդիրը պետք է դիտարկել ամբողջության մեջ, և որևէ տարր առանձին չդիտարկել: Երբ ընդհանրացնում ենք այս ամենը, ապա որևէ նոր բան տեղի չի ունեցել»,-ընդգծել է Մինասյանը:
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հայկական կողմը հրադադարից ի վեր, երբ ձևավորվել է գործող սահմանները, երբեք չի ասել, որ որևէ սանտիմետր հող չի զիջելու: «Բացի այդ, հայկական կողմը պնդել է, որ դեռ հող ունի պահանջելու, մասնավորապես՝ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների որոշակի հատվածներ, այսինքն՝ գործող սահմանները դե ֆակտո դիտարկել վերջնական՝ ցանկացած պարագայում ճիշտ չէ, որովհետև այդ ամենը ճշտվելու է հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում»,-ասել է բանախոսը:
Ինչ վերաբերում է «մադրիդյան սկզբունքներին», ապա Մինասյանը հիշեցնում է, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ընդունում է ներկայացված առաջարկները՝ որպես բանակցությունների հիմք: «Բայց տվյալ դեպքում պետք է ուշադրություն դարձնենք, որ խոսքն ընդամենը սկզբունքների մասին է, չի նշվում ո՞ր տարածքը, ե՞րբ, ո՞ր սահմանները: Սրանք սկզբունքներ են, և երբ միացնում ենք դրանք իրար, ապա ստացվում է շատ հետաքրքիր բանաձև՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց»:
Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու ուղղությամբ Հայաստանը և Արցախը քայլեր են անում, որոնք որոշակի արդյունքներ տալիս են: Մինասյանն ընդգծում է նաև, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Արցախի հետ: «Այլ հարց է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ժխտել Արցախի ինքնավարությունը, չնայած ժամանակին և հրադադարի համաձայնագիրը, և բազմաթիվ այլ փաստաթղթեր ստորագրել է հենց Արցախի հետ»,-հիշեցնում է բանախոսը:
Քաղաքագետը հավելել է նաև, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցերի ժամանակ կամ այցելում են Ստեփանակերտ, կամ Երևանում հանդիպում են Արցախի իշխանությունների հետ:
«Ցանկալի է, իհարկե, որ հանդիպումները բարձր մակարդակում լինեն՝ Արցախի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, բայց քանի որ հակառակ կողմը սա ժխտում է, իսկ բանակցությունների այլընտրանքը՝ պատերազմն է, ուստի հայկական կողմը ստիպված գործում է «պահեստային տարբերակով»: Այնուհանդերձ, ողջունելի է և, կարծես թե, սկզբունքն էլ ֆիքսված է, որ վերջնական որոշումը, ամեն դեպքում, պետք է ընդունի Արցախի ժողովուրդը»,-նշել է Մինասյանը:
Քաղաքագետը պատահական չի համարում միջազգային հանրության ուշադրության սևեռումն արցախյան հակամարտության կարգավորման հարցին: Այս հանգամանքը նա պայմանավորում է տարածաշրջանում տեղի ունեցող էական փոփոխություններով:
«Մի կողմից՝ դա Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում է, մյուս կողմից՝ Իրանի գործոնն է: Բոլորը հասկանում են, որ միջուկային համաձայնության ձեռքբերումից հետո Իրանի դերը տարածաշրջանում այլ է լինելու, և հնարավոր չէ, որ Իրանի ակտիվությունը չնկատվի նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում, մանավանդ, որ Արցախն ու Իրանը սահմանակից են»,-նշել է նա:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։


