Араратская долина в Армении

Հայպետհիդրոմետկենտրոն. Հայաստանի մարզերում պահպանվում է հրդեհավտանգությունը

6
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Մայրաքաղաքում մինչև շաբաթվա վերջ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22– Sputnik. Հայաստանի հովտային շրջաններում պահպանվում է հրդեհավտանգության բարձր մակարդակ, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։

Միաժամանակ, հուլիսի 22–ին շրջանների զգալի մասում, 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում հուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Ներկա պահին Երևանում պարզ եղանակ է, օդի ջերմաստիճանը կազմում է 32 աստիճան տաքություն։

6