00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարություն Խաչատրյանը աշնանը ֆիլմ կներկայացնի ԱՄՆ–ում հայ էմիգրանտների մասին

© Sputnik / Асатур ЕсаянцАрутюн Хачатрян
Арутюн Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժապավենը պատմում է հայ արտագաղթածների ճակատագրերի մասին, որոնք լքել են Հայաստանը և տեղափոխվել ԱՄՆ, հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը մտադիր է աշնանը հանդիսատեսի դատին ներկայացնել գեղարվեստական ֆիլմ ԱՄՆ–ում հայ արտագաղթածների ճակատագրերի մասին։

«Հիմա ես աշխատում եմ ֆիլմի վրա, որը կներկայացնեմ հանդիսատեսին աշնանը։ Ժապավենը պատմում է հայ արտագաղթածների ճակատագրի մասին, որոնք լքել են Հայաստանն ու տեղափոխվել ԱՄՆ։ Ֆիլմի գլխավոր հերոսը, «Գրին քարտ» շահելով, տեղափոխվել է ընտանիքի հետ Ամերիկա», – ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքերով` նկարահանումների ընթացքում ինքը մի քանի անգամ եղել է ԱՄՆ–ում, նկարահանել է հայ համայնքի ներկայացուցիչներին, բանտեր, ծերանոցներ, նարկոդիսպանսերներ, դպրոցներ։

«Ֆիլմում ես նկարագրել եմ այն կերպարանափոխությունները, որոնք տեղի են ունենում հայ ընտանիքի հետ ԱՄՆ–ում։ Արտասահմանում ապրելը հեշտ չէ։ Ես անհամբեր սպասում եմ պրեմիերային, որպեսզի հասկանամ` կարողացե՞լ եմ, արդյոք, նախապատրաստել մարդկանց Հայրենիքի հետ բաժանմանը», – ասել է Խաչատրյանը։

Պատասխանելով այն հարցին` պատրաստվու՞մ է նա արդյոք հայերի մասին ֆիլմ նկարահանել, որոնք հաջողությունների են հասել արտերկրում, ռեժիսորն ասաց, որ նա չունի պատասխաններ, միայն հարցեր։

«Իմ ընկերը, հաջողակ գործարար, որն ապրում է արտերկրում, մի անգամ ինձ խոստովանեց, որ ամենահաջողակ հայերը, որոնք ապրում են արտասահմանում, ամենադժբախտ մարդիկ են», – ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքերով` դժվար է հեռանալ արմատներից, բայց ավելի դժվար է վերադառնալ դեպի դրանք կրկին։

Նա նաև նշել է, որ առանձնացրել է 5-6 սցենարներ, որոնցով պատրաստվում է ֆիլմեր նկարահանել։ Մասնավորապես, նրա համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայտնի հայ բանաստեղծ Վահան Տերյանի մասին ֆիլմը։

«Ես հուսով եմ ևս 10-15 տարի արդյունավետ աշխատել կինոյում», – ասել է Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։

Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն են համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին։

Լրահոս
0