Министр обороны Армении Сейран Оганян

Հայաստանը և ՌԴ–ն պայմանավորվածության են հասել երկրին մատակարարվող սպառազինության տեսակների մասին

100
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ Հայաստան մատակարարվող ժամանակակից զինատեսակներն ունեն պաշտպանական և կանխարգելիչ բնույթ:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ռուսաստանից Հայաստան մատակարարվող զինատեսակներն արդեն ընտրվել են, հինգշաբթի ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կենտրոնական հավաքակայան այցելության և ամառային զորակոչի կազմակերպմանը ծանոթանալու ընթացքում։

«Դրանք ժամանակակից են, հիմնականում ունեն պաշտպանական և կանխարգելիչ բնույթ»,– ասաց նա։

Օհանյանը միաժամանակ նշեց, որ դրանք կնպաստեն զսպման մեխանիզմների ամրապնդմանը։

Հայաստանի Ազգային ժողովը հուլիսի 2–ին վավերացրել է հայ–ռուսական միջկառավարական համաձայնագիրը` Հայաստանին 200 մլն դոլար պետական արտահանման վարկ տրամադրելու մասին` սպառազինությունների նորագույն տեսակներ գնելու համար։

Այդ միջոցներով, մասնավորապես, նախատեսվում է 2015-2017թթ.–ին ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական արտադրանք։ Վարկը տրամադրվում է 13 տարով 3 տարի արտոնյալ ժամկետով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

100