Дорогомиловский рынок

«Լեռնային մորու փառատոն» կանցկացվի հուլիսի 23-ին Հայաստանում

2254
Փառատոնին կկազմակերպվի գաստրոնոմիական հարթակ և մորուց պատրաստված կերակրատեսակների համտես

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Հուլիսի 23-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքում տեղի կունենա «Լեռնային մորու փառատոն»` «Արագածոտնի մարզում զբոսաշրջության, մշակույթի, հայ ավանդական արժեքների զարգացման» ծրագրի շրջանակներում, հայտնել են «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունից:

Փառատոնը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի, «Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանում ՀԱՊԿ Ինստիտուտի ակտիվ մասնակցությամբ։

Փառատոնում կան տարբեր բաժիններ, այդ թվում` հարթակ, որտեղ մասնակիցները կցուցադրեն իրենց հմտությունները տարբեր տեսակի համեղ մուրաբաներ, հյութեր, թեյեր, խմորեղեն պատրաստելով, ինչպես նաև կանցկացվի մրցույթ, որի արդյունքում լավագույն հրուշակագործը կստանա մրցանակ:

Բացի այդ, կլինի հարթակ փոքրիկների համար` մանկական զարգացման մասնագիտական կենտրոնի ղեկավարությամբ: Կլինեն խաղեր, նկարչություն, ակվագրիմ, տարբեր տեսակի զվարճանքներ մանուկների համար:

Կանցկացվի նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն վարպետների ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև կլինեն առևտրի համար նախատեսված տաղավարներ, որտեղից ցանկացողները կարող են գնել մորի, տվյալ համայնքին բնորոշ ազգային ուտեստներ, ձեռքի աշխատանքներ և այլն:

Փառատոնը կուղեկցվի համերգային ծրագրով` Արագած համայնքի տարբեր պարային համույթների մասնակցությամբ: