Ереван

Փորձագետ. Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կօգնի վերսկսել նախագծերը Հայաստանի հետ

5
Հայաստանի համար այն փաստը, որ Իրանը վերջապես կազատվի պատժամիջոցների ռեժիմից, կօգնի վերսկսել նախագծերը, որոնք ժամանավորապես դադարեցվել էին կամ ընդհատվել, հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի– Sputnik. Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կօգնի վերսկսել Հայաստանի հետ ընդհատված նախագծերը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

«Հայաստանի համար շատ կարևոր է այն փաստը, որ Իրանը վերջապես կազատվի պատժամիջոցների ռեժիմից, և դա, փաստորեն, լուրջ հնարավորություններ կստեղծի երկրների համագործակցության նոր եզրեր գտնելու համար, ինչպես նաև կօգնի կրկին վերսկսել հին նախագծերը, որոնք ժամանավորապես դադարեցվել էին կամ ընդհատվել», – ավելացրեց Ոսկանյանը։

Նրա խոսքով` իրանական կողմը կհետաքրքրվի Երևանի հետ համագործակցությամբ, քանի որ Հայաստանը Սևծովյան տարածաշրջանի միջոցով Եվրոպայի հետ Իրանը կապող ամենակարճ ճանապարհն է։

Այսօր Հայաստանն ու Իրանը իրականացնում են և նախատեսում են իրականացնել մի շարք խոշոր նախագծեր էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։

5