00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցարարներն իրենց պահանջներով նամակ են հանձնել գլխավոր դատախազություն

© ИравабанГенеральная прокуратура Армении
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ո՛չ թալանին» շարժման համակարգողներ Մաքսիմ Սարգսյանը և Սոֆյա Հովսեփյանը նամակ են հանձնել գլխավոր դատախազություն` պահանջելով օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել քաղաքացիների նկատմամբ հակաիրավական գործողություններ կիրառած ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14– Sputnik. «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ակտիվիստները, որոնք արդեն մի քանի ամիս բողոքում են Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, Հայաստանի գլխավոր դատախազին հասցեագրված նամակ են հանձնել, հաղորդում է Sputnik–ի թղթակիցը։

«Ո՛չ թալանին» շարժման համակարգողներ Մաքսիմ Սարգսյանը և Սոֆյա Հովսեփյանը գլխավոր դատախազության փոստարկղ են գցել նամակը, որում պահանջում են օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել քաղաքացիների նկատմամբ հակաիրավական գործողություններ կիրառած ոստիկաններին։

Սահմանված կարգի համաձայն` գլխավոր դատախազությունը պարտավոր է քննարկել նամակը դրա հանձնումից հետո 9 օրվա ընթացքում։

Ակտիվիստները հայտարարել են, որ եթե այդ ժամկետը լրանալուց հետո նրանց պահանջները չբավարարվեն, նրանք մտադիր են բարձրացնել գլխավոր դատախազի մասնագիտական անպիտանիության մասին հարցը և կշարունակեն անհնազանդության ակցիաները։

Ներկա պահին երթի մասնակիցները սկսել են ցրվել։

Նախօրեին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Բաղրամյանի պողոտայում ցուցարարներին ցրելու ժամանակ խախտումներ թույլ տված ոստիկաններին կարգապահական տույժեր են հայտարարվել։ Սակայն քաղաքացիական շարժման ակտիվիստներն ավելի կոշտ պատիժ են պահանջում։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6–ին բացել է Բաղրամյան պողոտան, որը ցուցարարները փակել էին հունիսի 22–ից։ Ոստիկանները, չկիրառելով ֆիզիկական ուժ, տեղափոխել էին ցուցարարներին պողոտայից, ինչից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել էր։ 46 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, սակայն շուտով նրանց բոլորին ազատ էին արձակել։

Լրահոս
0