00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիմ Դե–հուան. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ ապագա ունի

© Sputnik / Асатур ЕсаянцКим Дон Хо
Ким Дон Хо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» փառատոնը մեծ ապագա ունի, այն միջազգային մասշտաբի փառատոն է, հայտարարեց կորեացի ռեժիսոր Կիմ Դե–հուանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի– Sputnik. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը մեծ ապագա ունի, հայտարարեց կորեացի ռեժիսոր Կիմ Դե–հուանը։

«Փառատոնը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում, այն մեկ հարկի տակ է համախմբում հայտնի կինոգործիչների։ Փառատոնը մեծ ապագա ունի, այն միջազգային մաշստաբի փառատոն է», – երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Դե–հուանը։

Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել նման հեղինակավոր փառատոնի։

«Փառատոնի շրջանակում ես արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում։ Մասնակցել եմ փառատոնին ինչպես որպես մասնակից, այնպես էլ որպես ժյուրիի անդամ և պատվավոր հյուր», – ասաց Դե–հուանը։

Միաժամանակ ռեժիսորը նշեց, որ «Ձմռան վերջը» ֆիլմը, որի պրոդյուսերն է ինքը և որը կներկայացվի «Ոսկե ծիրան» փառատոնի մրցութային ծրագրում, պատմում է ընտանիքի ներսում գոյություն ունեցող միմյանց չհասկանալու մթնոլորտի մասին։

Նրա խոսքով` ֆիլմն արդեն արժանացել է Պուսանի և Բեռլինի կինոփառատոների մրցանակներին։

Կիմ Դե–հուանը Պուսանի կինոփառատոնի հիմնադիրն է, որը նրա ղեկավարությամբ 14 տարվա ընթացքում դարձել է ասիական տարածաշրջանի ամենաազդեցիկ փառատոներից մեկը։ Հիմա Դե–հուանը գլխավոում է Դանկուկի համալսարանի  Կինեմատոգրաֆիական արվեստների դպրոցը, որտեղ երիտասարդ կինեմատոգրաֆիստներ է պատրաստում։ Դե–հուանն արժանացել է բազմաթիվ պետական պատվավոր մրցանակների կինեմատոգրաֆի զարգացման գործում կատարած ներդրումի համար, նա Ֆրանսիայի արվեստների շքանշանի ասպետ է։


«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

Լրահոս
0