Орнелла Мути и Настасья Кински получили памятные награды “Золотого абрикоса”

Մուտին և Կինսկին «Ոսկե ծիրանի» պատվո մրցանակներ ստացան

17
Դերասանուհիներին հանձնվեցին մրցանակներ` «Փարաջանովյան թալերներ». նման թալերներ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը պատրաստել էր բանտարկության տարիներին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 12 — Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը նշանավորվեց հայտնի դերասանուհիներ, փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին պատվո մրցանակների հանդիսավոր հանձնմամբ:

«Մենք երջանիկ ենք հանձնել մրցանակներ, որոնք քանդակներ են՝ պատրաստված աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կողմից բանտարկության տարիներին»,- հանձնման ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Ամերիկացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ասաց, որ երազել է լինել Հայաստանում և մասնակցել փառատոնին: Իսկ Օռնելլա Մուտին իր հերթին նշեց, որ հպարտանում է երևանյան կինոփառատոնին իր մասնակցությամբ:

«Սա հիանալի փառատոն է հիասքանչ ֆիլմերով: Հուսով եմ, որ տարեցտարի այն ավելի լավը կդառնա»,- ասաց Մուտին:

Փառատոնի բացման ծրագրի հիմնական մասը Հայաստանի համար խորհրդանշական Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում կենտրոնացած էր «Բռնաբարված Հայյաստան» ֆիլմից հատվածի ցուցադրության վրա:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատմեց Ավրորա Մարդիգարյանի պատմության մասին: Նա ցեղասպանություն ապրած հայ աղջիկ է, ով նկարահանվել է իր պատմությունը ներկայացնող ֆիլմում:
«Հոլիվուդն առաջարկել է նրան աստղ դառնալ, բայց նա հրաժարվել է: Ավրորան զոհ չէ, այլ հերսուհի, ով կարողացել է ոչ միայն օգնել իր ժողովրդին, այլ նաև վրեժ լուծել»,- ասաց Դեմոյանը:


Բացման արարողության անակնկալը դարձավ պարային ներկայացումը՝ ուղեկցված տեսաինստալյացիայով, որը ներկայացնում էր համաշխարհային կինեմատոգրաֆի վառ էպիզոդները: Փառատոնի հյուրերին ներկայացվեցին այն ֆիլմերի անոնսները, որոնք մասնակցում են «Խաղարկային կինո» անվանակարգին, ինչպես նաև ժյուրիի կազմը:

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Տարբեր տարիներին փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆաննի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակի:

17