Ювелир

Փորձագետ. Հայաստանի ոսկեգործությունը և թեթև արդյունաբերությունը հեռանկարային են ԵՏՄ–ի համար

8
Հայաստանի` ոսկեգործության և թեթև արդյունաբերության հարուստ ավանդույթները թույլ կտան նրան դուրս գալ ԵՏՄ շուկա, ասել է ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարիա Իլյինան։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանում թեթև արդյունաբերության և ոսկեգործության զարգացումը թույլ կտա հանրապետությանն իր տեղը զբաղեցնել Եվրասիական տնտեսական միությունում, կարծում է ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարիա Իլյինան։

«Ներկրման փոխարինումը կարևոր ծրագիր է ԵՏՄ զարգացման օրակարգում։ Ո՞րը կլինի Հայաստանի դերն այդ ծրագրում և Միության երկրների միջև գործակցային շղթանրի զարգացման հարցում։ Հաշվի առնելով հետխորհրդային տարածքում ստեղծված մասնագիտացումը` Հայաստանը թեթև արդյունաբերության ոլորտում կարող էր զբաղեցնել իր տեղը, մասնավորապես, կտորեղենի, կաշվի վերամշակման, կոշկեղենի ոլորտում»,– ուրբաթ ասել է Իլյինան Մոսկվա–Երևան «Ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև. խնդիրներ և հեռանկարներ» տեսակամուրջում։

Ըստ նրա, դեռևս խորհրդային ժամանակներից երկիրն ունի որոշակի ներուժ, բայց այսօրվա դրությամբ արտահանում է չմշակված կաշվի մեծ ծավալներ։ «Անհրաժեշտ է լուծել հումքի արտահանման հարցեր, սահմանափակել կաշվի արտահանումը երկրում արտադրությունը զարգացնելու համար»,– նշել է նա։

Ինչպես կարծում է Իլյինան, ոսկեգործական բնագավառն ունի մեծ ներուժ, քանի որ Հայաստանն ունի հարուստ ավանդույթներ այդ ոլորտում։ Նա հիշեցրել է, որ գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, որը կարող է դառնալ

գործակցային կապերի հաստատման արդյունավետ գործիք ԵՏՄ երկրների հետ։

Տնտեսագետը միաժամանակ նշել է, որ այսօրվա դրությամբ հայ  ոսկեգործների արտադրանքն աղքատ ներկայացված է ԵՏՄ–ի շուկայում և այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք չի տարվում։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կաշվի հումքի, կաշվի, մորթիների և դրանից պատրաստած իրերի արտահանումը 2015 թվականի 5 ամիսներին կազմել է մոտ 2 մլն դոլար (69,8% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ Բացի այդ, այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանվել է 71.8 միլիոն դոլարի թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, իրեր, ինչը 22.5 տոկոսով պակաս է 2014 թվականի հունվար–մայիսի տվյալների համեմատ։

8