Виноград

Կանխվել է Հայաստան վարակված խաղողի տնկիների ներմուծման փորձը

12
Լաբորատոր փորձաքննության արդյունքում ցույց տվեցին, որ Ֆրանսիայից ստացված խաղողի տնկիներով բեռը վարակված է ֆիլոքսերիայով։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի– Sputnik. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ կանխվել է Հայաստան Ֆրանսիայից ֆիլոքսերիայով վարակված վեց հազար խաղողի տնկիների ներմուծման փորձը։

Մամուլի հաղորդագրության համաձայն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ:

Ընդ որում, ուղեկցող փաստաթղթերում նշված է եղել, որ արմատակալները աճեցվել են ֆիլոքսերայից զերծ գոտում։

Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանում ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ ՀՀ տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է նշված բեռի ներմուծումը:

12