00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհրաժեշտ է ծանոթանալ Գերման Ստերլիգովի ոչ միանշանակ կերպարին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցГенеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов
Генеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Գերման Ստերլիգովի մասին քչերը գիտեն, հետևապես՝ հանրությանը պետք է ծանոթացնել այդ մարդու կենսագրությանը, գործունեությանը: Մարդիկ պետք է ծանոթ լինեն նրա կերպարին, այլ ոչ թե կարծիք կազմեն Հայաստանի և Արցախի մասին արված հայտարարություններով:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանում Գերման Ստերլիգովի մասին քչերը գիտեն, հետևապես՝ հանրությանը պետք է ծանոթացնել այդ մարդու կենսագրությանը, գործունեությանը: Մարդիկ պետք է ծանոթ լինեն նրա կերպարին, այլ ոչ թե կարծիք կազմեն Հայաստանի և Արցախի մասին արված հայտարարություններով: 

«Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տեղեկատատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ռուս մեծահարուստ Ստերլիգովի Արցախ կատարած այցին: Մարտիրոսյանը Ստերլիգովին ոչ միանշանակ կերպար է համարում և ընդգծում, որ պետք չէ վստահ լինել, որ նա ծրագրում  է մեծ ներդրումներ անել Արցախում:

«Ինձ թվում է՝ նա փորձում է Արցախն օգտագործել որպես ժամանակավոր ապաստան՝ իր հարցերը  Ռուսաստանում լուծելու համար, որովհետև հայտնի է իր կապերը ռուս ազգայնական ծայրահեղականների հետ, որոնք մեղադրվում են մի շարք սպանությունների համար: Հիմա վկայություններ են հայտնվել, որ այդ խմբերը պարապել  և պատրաստվել են Ստրելիգովի տարածքներում, միգուցե  նաև ֆինանսավորվել են:  Այնպես որ, պետք չէ միանշանակ ընդունել»,-ընդգծել է նա:

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ այդ ամենի մասին պետք է իմանալ, քանի որ Հայաստանում շատեր չգիտեն նրա մասին և բավական ոգևորությամբ են ընդունել նրան:

«Միայն գիտեն, որ մի քանի ամիս առաջ եղել է Հայաստանում և հակաթուրքական ու պրոհայկական բավական կոշտ հայտարարություններ է արել: Բացի դրանից, այն, որ նա հարուստ է, կարող է սխալ տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ բարեգործ  է եկել: Պետք է նաև մի նրբություն էլ հաշվի առնել՝ այդ մարդը կոնֆլիկտներ ունի ռուս ուղղափառ եկեղեցու հետ և կարող է Արցախի տարածքն օգտագործել նաև հայտարարությունների համար»,-նախազգուշացնում է փորձագետը:

Այնուհանդերձ, Սամվել Մարտիրոսյանը չի բացառում նաև, որ Ստերլիգովը կարող է իսկապես ցանկանում է ներդրում կատարել, հետևաբար՝ «պետք է փորձել այդ ռիսկային պահերը կառավարելի դարձնել և դրական արդյունք ստանալ նրա այցից»:

Բանախոսը չի կարծում, թե Ստերլիգովի արարքը կարող է սադրանք լինել՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները: Մարտիրոսյանի խոսքով՝ Ստերլիգովը եզակի կերպար է, նրա քաղաքական և կրոնական հարաբերությունները, գործունեությունն էպատաժային են: «Նա ինքը սադրանք է, բայց ոչ ուղղորդված, այլ ուղղակի այդպիսին է»,-ասել է նա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստերլիգովը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Ռուսաստանի օրենքների հետ, Արցախի իշխանությունը պետք է առավելագույն հեռավորություն պահի նրանից:

Սրան զուգահեռ, փորձագետը հավելում է, որ մյուս կողմից էլ պետք է թույլ տալ նրան հանգիստ ապրել և աշխատել:  «Պետք է ցույց տալ, որ Արցախը մի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ գալ, բիզնես հիմնել, բայց մյուս կողմից, եթե նրան չափից ավելի պաշտոնական ընդունելություն ցուցաբերեն, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Արցախը «մոխրագույն տարածք» է, որտեղ օրենքի հետ խնդիր ունեցողները կարող են գալ: Իսկ դա լավագույնը չէ Արցախի իմիջի համար»,-նկատել է բանախոսը:

Սամվել Մարտիրոսյանը չի բացառում, որ Ադրբեջանը Ստերլիգովի այցը կարող է օգտագործել քարոզչական նպատակներով: Միաժամանակ նկատում է, որ այն չի կարող դա լրջորեն օգտագործել:

«Նրանք մի քիչ բալանսից ընկել են, քանի որ չեն հասկանում, թե ինչ անել: Մեր համար պլյուսը և մինուսն այն է, որ նա կարող է դիմել իռացիոնալ քայլերի, շատ դժվար է նրան դատել տրամաբանական շրջանակում, հետևաբար՝ Ադրբեջանը կամուկացի մեջ է, թե ինչ անել, ոնց անել: Ինձ թվում է՝ նրանք կփորձեն Ստերլիգովի բացասական կողմերը շեշտել և ցույց տալ, որ հանցագործ է եկել Արցախ: Ադրբեջանական քարոզչամեքենայի նպատակներից մեկն էլ  Արցախը, օրենքի տեսանկյունից, անվերահսկելի միջազգային տարածք ներկայացնելն է»,-ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Լրահոս
0