I Европейские игры. Пулевая стрельба. Пневматическая винтовка

Ռուսաստանցի Գրիգորյանը հաղթել է օդամղիչ հրացանով հրաձգությունում

1
Ռուսաստանցի մարզիկ Կիրիլ Գրիգորյանն ամառային ունվերսիադայում ոսկե մեդալ է նվաճել օդամղիչ հրացանով հրաձգությունում` ցուցադրելով 207,3 միավոր արդյունք

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. Ռուսաստանցի մարզիկ Կիրիլ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել 50 մետր տարածությունից օդամղիչ հրացանով հրաձգությունում ամառային ունվերսիադայում, որն ընթանում է հարավկորեական Քվանջուում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գրիգորյանը ցուցադրել է 207,3 միավոր արդյունք։ Լեհ Բարտոշ Յասեցկին նվաճել է արծաթ (206,5), չինացի Չաոժան Յանը` բրոնզ (185,3)։

 

28–րդ համաշխարհային ամառային ուսանողական ունիվերսիադան ընթանում է 2015թ.–ի հուլիսի 3-14–ը հարավկորեական Քվանջու քաղաքում։ Մրցաշարում խաղարկվում է 272 կոմպլեկտ մեդալ 21 մարզաձևում։

1