Министр образования и науки Армении Армен Ашотян

Հաստատվել է երաշխավորված դասագրքերի անվանացանկը

8
(Թարմացված է 14:21 07.07.2015)
Հաստատված անվանացանկում ընդգրկված են հինմնական դպրոցի՝ առաջինից իններորդ դասարանների համար նախատեսված շուրջ 196 անուն դասագիրք:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հուլիսի 6-ի ստորագրած հրամանով` հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը, հայտնում է նախարարության կայքը:

Նախարարի հրամանի համար հիմք են ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը:

Հաստատված անվանացանկում ընդգրկված են հինմնական դպրոցի՝ առաջինից իններորդ դասարանների համար նախատեսված շուրջ 196 անուն դասագիրք:

8