Акция протеста в Ереване

Մի քանի տասնյակ մարդ մնում է Երևանի Ազատության հրապարակում

6
Մոտ 60 մարդ շարունակում են մնալ Երևանի Ազատության հրապարակում, հայտնում է Sputnik գործակալության թղթակիցը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Մոտ 60 մարդ շարունակում են մնալ Երևանի Ազատության հրապարակում, հայտնում է Sputnik գործակալության թղթակիցը։

Ակտիվիստների թվում է` համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, որն ավելի վաղ հայտարարել էր հացադուլ` ավելի մեծ թվով մարդկանց Ազատության հրապարակում հավաքելու նպատակով։

Հավաքված ցուցարարները քննարկում են իրենց հետագա քայլերն ու անելիքները։ Հավաքվածների մի մասը պահանջում է երթ կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա, մյուսը` դրան դեմ է, քանի որ, կարծում է, որ ոստիկանության մեծ քանակը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին զգուշացրել է ցուցարարներին, որ  եթե նրանք մնան Ազատության հրապարակում, ոստիկանությունը ոչ մի ուժ չի կիրառի իրենց նկատմամբ։

Կեսօրին Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` որտեղ կոչ էր արել Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպած բողոքի  կազմակերպիչներին և մասնակիցներին մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, սակայն ցուցարարները չեն լքել տարածքը։

Այնուհետև ոստիկանության աշխատակիցները հավաքել են Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում որպես բարիկադ ծառայող աղբամաններն ու հեռացրել են Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին երթևեկելի մասից։ Ժամը երկուսի մոտ Հայաստանի ոստիկանները բացեցին Բաղրամյան  պողոտայի երթևեկությունը։ Բաղրամյան պողոտան բաց անելու օպերատիվ գործողությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են բողոքի ակցիայի 46 մասնակիցների, որոնցից 6-ը անչափահաս են եղել և բաց են թողնվել միանգամից, իսկ մնացածները` մի քանի ժամ անց։

Հուլիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել էլեկտրաէներգիան 16 տոկոսով բարձրացնելու մասին, միաժամանակ, «Հայաստանի էլեկտրացանցերն» իրենց հայտում մտադիր էին բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։ Դա Երևանում բողոքի ակցիայի պատճառ է դարձել, որը սկսվել է Երևանում հունիսի 19–ից և հունիսի 22–ի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր Բաղրամյանի պողոտայում։

Հունիսի 23–ի լույս գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, 25 մարդ դիմել է բուժօգնության։

Ակցիան վերսկսվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։ Ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին կարգավորիչի և խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին պատժելու որոշումը։


6