Круглый стол с участием армянских и российских журналистов в Ереване

Ջաղինյան. հայ–ռուսական հեռուստանախագծերը կամրապնդեն երկու երկրների կապերը

10
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է ստեղծեն համատեղ ֆիլմեր և հեռուստահաղորդումներ, կարծում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի–Sputnik. Հեռուստատեսության և կինոյի ոլորտում հայ–ռուսական համատեղ նախագծերը կբարելավեն Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների ոլորտի վիճակը, ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը Երևանում ուրբաթ հայ և ռուս լրագրողների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։

«Եթե 6–7 տարի առաջ ցանկացած հայի ռուսների մասին կարծիք հարցնեին, ապա  վստահ եմ, որ 10–ից 8–ը դրական պատասխան կտային, իսկ 1–2–ը, միգուցե, կլռեին կամ հարցական արձագանքեին։ Այսօր, իմ կարծիքով, իրավիճակն այդպես չէ, և ես մտահոգ եմ այդ պատճառով», – ասաց Ջաղինյանը։

Նրա խոսքով` հարկավոր է այդ մասին ոչ միայն խոսել, այլ նաև որոշակի քայլեր ձեռնարկել` ստեղծել համատեղ ֆիլմեր, հեռուստատեսային հաղորդումներ, որոնք իսկապես կկարողանան օգնել խնդրի լուծման հարցում։

«Կա որոշակի արհամարհանք, ռուսական հեռուստատեսության առաջ նման խնդիր դրված չէ։ Սակայն համատեղ նախագծերը կնպաստեն ստեղծված լարված իրավիճակի առողջացմանը», – նշեց Ջաղինյանը։

10