Футбол. РФПЛ. Матч Арсенал - Торпедо

Ֆրոլով. Ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը չի անցել բժշկական հետազոտությունը «Կուբանում»

7
Յարոսլավլի «Շիննիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Վալերի Ֆրոլովը չի բացառում, որ հարձակվող Արթուր Մալոյանը կմնա ակումբում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2-Sputnik. Հարձակվող Արթուր Մալոյանը բժշկական հետազոտություն չի անցել Կրասնոդարի «Կուբանում», «Ռ–Սպորտ» գործակալությանը հայտարարել է Յարոսլավլի «Շիննիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Վալերի Ֆրոլովը։

http://rsport.ru/football/20150702/843497510.html

Մալոյանը խաղում է «Շիննիկում» 2013թ.–ից։ Անցած խաղաշրջանը 26–ամյա հարձակվողը վարձակալության մեջ է անցկացրել Տուլսկի «Արսենալում»։

«Միայն հինգշաբթի «Կուբանը» ֆաքս է ուղարկել, որ Մալոյանը չի անցել բուժզննումը։ Հիմա ես սպասում եմ, երբ Արթուրը կգա, և մենք կզրուցենք։ Բացի «Կուբանից», Մալոյանի հարցով պաշտոնական առաջարկներ «Շիննիկը» չի ստացել, ուստի բացառված չէ, որ նա կմնա ակումբում։ Ամեն դեպքում, մենք ուրախ կլինենք, եթե նա խաղա մեր թիմում։ Հիմա մենք ևս  զբաղվում ենք Վլադիմիր Կորիտկոյի աշխատանքի տեղավորման հարցով։ Մի շարք ակումբներ մտածելու ժամանակ են վերցրել, գործընթացը գնում է»։

7