Ереван

Հայաստանի վարչապետն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա

3
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, կառավարության ղեկավար Մանյուել Վալսի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 2–Sputnik. Հայաստանի կառավարությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հուլիսի 3–ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, հաղորդում է գործադիր մարմնի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Աբրահամյանը կհանդիպի Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, կառավարության ղեկավար Մանյուել Վալսի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

Վարչապետը կայցելի նաև Փարիզի քաղաքապետարանում բացված ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100–ամյակին, Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմ, կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետերը կմասնակցեն ֆրանսիական Ալֆորտվիլ քաղաքում հայկական դպրոցի բացման արարողությանը։

3