Дживан Гаспарян

Ջիվան Գասպարյանը Մոսկվայում համերգ կունենա օգոստոսի 14–ին

6
(Թարմացված է 11:18 02.07.2015)
Երաժշտությունը, որը կատարում է Գասպարյանը, արդեն չի կարելի անվանել պարզապես «Հայաստանի ժողովրդական երաժշտություն», նրա ավանդը հայկական ժողովրդական երաժշտության մասսայականացման գործում հազիվ թե նմանն ունենա, ասել է նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. – Sputnik. Լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը համերգ կունենա ՎԴՆԽ-ի Կանաչ թատրոնում օգոստոսի 14–ին, տեղեկացրել են միջոցառման մամուլի ծառայությունից։

Աշխարհահռչակ դուդուկահար Գասպարյանը կնվագի նոր ձևաչափով` համերգը կանցկացվի բաց երկնքի տակ։

«Երաժշտությունը, որը կատարում է Գասպարյանը, արդեն չի կարելի անվանել պարզապես «Հայաստանի ժողովրդական երաժշտություն», նրա ավանդը հայկական ժողովրդական երաժշտության մասսայականացման գործում հազիվ թե նմանն ունենա և գուցե այդ պատճառով նրա բազմաթիվ տիտղոսներին հաճախ ավելացնում են` «իր ժողովրդի երաժշտական ժառանգության պահապան»»,– «ՌԻԱ Նովոստիին»  ասել է նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը։

Համերգի շրջանակում նոր ծրագրով ելույթ կունենա Two Siberians դուետը (ջութակահար Արտյոմ Յակուշենկո և կիթառահար Յուրի Մատվեև), որոնք միախառնում են արտ–ռոքը, քանթրին և բլյուզը։ Մյուս հրավիրված կոլեկտիվը կլինի «Վոլգա» էթնո–էլեկտրոնային նախագիծը։

Գասպարյանը դուդուկ նվագում է մանկուց, 1948 թվականին դարձել է ազգային երգուպարի համույթի մասնակից, կանոնավոր կերպով ներկայացրել է Հայկական ԽՍՀ–ն միջազգային բոլոր հեղինակավոր ստուգատեսներում։ Նա աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Հանս Ցիմերը, Բրայան Մեյը, Բորիս Գրեբենշչիկովը։

2000 թվականին հայ երաժիշտը դարձել է «Գլադիատոր» բլոքբասթերի երաժշտության հեղինակ` դրա համար արժանանալով «Ոսկե գլոբուսի»։ Նա դուդուկի թեմա է գրել նաև «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի համար։

Գասպարյանը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի չորս մեդալներով և Wоmex (World Music Expo) «Երաժշտարվեստի առջև ունեցած վաստակի համար» մրցանակով։

6