Пограничник зачищает контрольно-следовую полосу

Հայաստանի ԶՈՒ սպա է մահացել հրազենային վնասվածքից

13
Հայաստանի ԶՈՒ սպա է մահացել հրազենային վնասվածքից

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում գլխի շրջանում հրազենային վնասվածքից լեյտենանտ է մահացել, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վիրավոր լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանին երեքշաբթի գտել են հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում։

Սպան մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Կատարվում է նախաքննություն:

13