ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Sputnik մուլտիմեդիոն լրատվական գործակալությունը հայտարարել է Հայաստանում լրատվական պորտալի գործարկման մասին։ Նոր պորտալը կգործի հայերեն և ռուսերեն լեզուներով։
Ռեսուրսը, որը հասանելի է sputnik.co.am և sputnikarmenia.ru հասցեներով, կոչված է ներկայացնելու միջազգային արդիական թեմաների շուրջ առկա կարծիքների ողջ բազմազանությունը։ «Sputnik Արմենիա» ռադիոկայանն արդեն հեռարձակվում է երկրի տարածքի FM- միջակայքում, իսկ հուլիսի 1–ից հասանելի կդառնա sputnik.co.am և sputnikarmenia.ru կայքերի օգտատերերի համար։
Հայալեզու և ռուսալեզու պորտալը կհամալրի Sputnik–ի` արդեն աշխատող անգլերեն, ֆրանսերեն, սերբերեն, պորտուգալերեն, արաբերեն, հինդի, լեհերեն, իտալերեն, չեխերեն, վիետնամերեն, ճապոներեն, կորեերեն, պարսկերեն, ուրդու, դարի, փուշթուն, քրդերեն, շվեդերեն, նորվեգերեն, դանիերեն, ֆիներեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն, թուրքերեն, բելառուսերեն, մոլդովերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ղրղըզերեն, օսերեն և աբխազերեն լեզուներով լրատվական ռեսուրսների շարքը։
«Sputnik–ը զանգվածային ժամանակակից լրատվամիջոց է, որը մյուս ԶԼՄ–ներից տարբերվում է, նախևառաջ, թեմաների ընտրությամբ, տեսանկյունով, աշխարհընկալմամբ»,– մեկնաբանում է Sputnik լրատվական գործակալության ծառայությունների աշխատանքը Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Արտացոլելով բազմաբևեռ աշխարհի պատկերը` Sputnik–ի կայքերը նախատեսված են այլընտրանքային բազմաթիվ տեսակետների համադրմամբ հետաքրքրվող լսարանի համար։ sputnik.co.am և sputnikarmenia.ru կայքերում հրապարակվող տեղեկատվության որակը որոշվում է ինչպես լրագրողների բարձր պրոֆեսիոնալիզմով, այնպես էլ մուլտիմեդիոն ձևաչափերի օգտագործմամբ։
Կայքն ընթերցողին տրամադրում է բազմազան կոնտենտ` ինֆոգրաֆիկա, տեսանյութեր, ֆոտոռեպորտաժներ, առցանց եթերներ, ինտերնետային քվեարկություններ։ Բացի օպերատիվ լուրերից, Sputnik–ն իր լսարանին է առաջարկում նաև վերլուծական նյութեր, բացառիկ հարցազրույցներ, փորձագիտական գնահատականներ։
Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է մուլտիմեդիոն մասնաճյուղերով տասնյակ երկրներում։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Բաժանորդների համար Sputnik–ի լրահոսը շուրջօրյա թողարկվում է անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով։ Լավագույն ցանկություններով` Sputnik մամուլի ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։


