00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսների «թուղթուգիրն» ու աշխարհի վերջը. հողը փախչում է գերտերության ոտքերի տակից

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент США Дональд Трамп во время встречи с Президентом России Владимиром Путиным в президентском дворце (16 июля 2018). Хельсинки
Президент США Дональд Трамп во время встречи с Президентом России Владимиром Путиным в президентском дворце (16 июля 2018). Хельсинки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ում վերջին զարգացումները վկայում են մեկ բանի մասին․ ամերիկացիները կորցրել են քաղաքական, տնտեսական ու, հավանաբար, նաև ուժային համաշխարհային առաջատարի դիրքերը։

Ամերիկյան CNN հեռուստաալիքն արդեն ենթադրել է, որ «Ռուսաստանի գործակալների մասնակցությունն ընթացող համաամերիկյան ավերածություններին լրիվ հավանական է»։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է վերլուծաբան Վիկտոր Մարախովսկու հոդվածը։

Նախօրեին նույն CNN–ի եթերում մի փորձագետ ենթադրել էր, որ անկարգություններին «ռուս գործակալներ» են մասնակցում, ու անձամբ Դոնալդ Թրամփը ծաղրել էր նրան Twitter-ի իր էջում։

Президент США Дональд Трамп во время речи о стоимости лечения диабета и вспышки коронавирусной болезни (26 мая 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Կոլապսն անխուսափելի է. կորոնավիրուսն Ամերիկայի «մեջքը կոտրեց»

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ու ամերիկյան ամենաազդեցիկ հեռուստաալիքների հարաբերությունները մի փոքր ավելի վատն են, քան Իրանի ու Իսրայելի հարաբերությունները։ Դեռ 2016 թվականին CNN-ն արեց ամեն բան, որ Թրամփը նախագահ չդառնա, իսկ հետո ջանք չխնայեց «ռաշագեյթը» լարելու համար։ Թրամփն իր հերթին CNN-ն անվանում է բացառապես «ֆեյք նյուզ CNN», ակնհայտորեն ատում է այն և ուրախանում է, երբ հեռուստաալիքի վարկանիշն ընկնում է։

Այդ պատճառով էլ, ի դեպ, ԱՄՆ նախագահն առանձնահատուկ հաճույք էր ստացել այն նորությունից, որ Ատլանտայում անկարգությունների մասնակիցները ձեռքի հետ հարձակվել էին CNN-ի շտաբ բնակարանի վրա, կոտրել ապակիներն ու ինչ կարողացել` ավիրել էին։ Թրամփը ռեթվիթ էր արել հրապարակումն այն մասին, որ դրա մեջ «իրոնիա» կա․ ցուցարարները քարուքանդ են արել այն հեռուստաալիքը, որը սատարում է իրենց ու արդարացնում իրենց գործողությունները։

Իսկ այժմ ամենահետաքրքիրը։ Բանն այն է, որ այսօր CNN-ի ծննդյան օրն է։ Այն քառասուն տարեկան է դառնում։ Այդ հեռուստաալիքի պատմությունը՝ ինչից ինչ դարձավ, ակնառու կերպով ցույց է տալիս ընդհանրապես ամերիկյան համաշխարհային առաջատարության պատմությունը։

Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

Քառասուն տարի առաջ երիտասարդ ու համարձակ մեդիամագնատ Թեդ Թըրները հիմնեց պատմության մեջ առաջին ցանցը, որը կաբելային ալիքով անդադար նորություններ էր առաքում ուղիղ դեպի մարդկանց ուղեղներ։ Դա առաջընթաց էր ու հեղափոխություն տեղեկատվական բիզնեսում։

Այն ժամանակ՝ 1980-ականներին, այդ առաջընթացը նկատեցին, բայց դրան առանձնապես նշանակություն չտվեցին, և դա միայն այն պատճառով, որ ընդհանրապես արևմտյան ու մասնավորապես՝ ամերիկյան հեղափոխությունները գիտության ու բիզնեսի, քաղաքականության ու սոցիալական տեխնոլոգիաների ոլորտում միմյանց հերթ չտալով առաջ էին ընթանում։ Թըրները շուրջօրյա լրատվություն էր տալիս, նույն թվականին NASA-ն ութ մարդու համար նախատեսված բազմակի օգտագործման ղեկավարվող տիեզերանավ էր գործարկում, նույն ժամանակ IBM-ը սկսեց վաճառել սերիական առաջին տնային համակարգիչը, արդեն հերթի մեջ էին զանգվածային օգտագործվող բջջային հեռախոսներն ու հեռու չէր նաև համացանցի հայտնագործումը։

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Պատերազմի ու խաղաղության արանքում. CNN Greece–ն Արցախի մասին ռեպորտաժ է պատրաստել

Այն ժամանակ բուն Ամերիկան XX դարի ոգու բացարձակ արտահայտողն էր։ Այն երիտասարդ էր, բայց արդեն մեծահասակ (1980 թվականին ամերիկացու միջին տարիքը 30 տարեկան էր), այն լի էր ոչ միայն դրսից եկած, այլև սեփական հանճարներով, այն տեխնոլոգիապես զարգացած էր, միաժամանակ խոր կրոնական ավանդույթներով, գյուտարար էր ու գիշատիչ։

CNN-ն իրականության վրա այդ գիշատիչ Ամերիկայի ազդեցության հզորագույն գործիքն էր, ու իր գոյության տասնմեկերորդ տարում այն ամբողջ հզորությամբ ցույց տվեց իր ուժը, երբ ամբողջ մոլորակը էկրանին գամված դիտում էր «Իրաք-քուվեյթյան պատերազմ» անունով մեծագույն շոուն։ Մեր զարմացած աչքերի առաջ ամերիկյան գերտեխնոլոգիական ինքնաթիռները ճզմեցին Եվրասիայի հզորագույն բանակներից մեկն այնպես, ասես այն թղթից լիներ։

Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով

Շոուն, որն այն ժամանակ տեսավ ամբողջ աշխարհը, մոլորակի բնակիչների մի ամբողջ սերնդի վստահեցրեց, որ ԱՄՆ-ն անհաղթ ուժ է, որակապես առաջ է անցել մարդկության մնացած հատվածից, և որ աշխարհի մնացած մասը հավերժ դատապարտված է ԱՄՆ-ի հետևից քարշ գալու։ Բացի դրանից, պետք չէ զայրացնել ԱՄՆ-ին, պետք է հնազանդվել նրան ու հույս փայփայել, որ ներողամիտ կլինի իրենց հանդեպ։

Самоходная артиллерийская установка (САУ) Коалиция-СВ - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հաուբիցն է ընտրել․ ո՞րն է «Կոալիցիա-ՍՎ»-ի առավելությունը

Երբ Իրաքի ռազմական հզորությունից հետո մոլորակի քարտեզից վերացավ Խորհրդային Միությունը, իսկ դրա բեկորներն այս կամ այն կերպ հավատարմության երդում տվեցին ԱՄՆ-ին, դա ինչ-որ իմաստով հեփի էնդ էր ամերիկյան XX դարի համար։

․․․Բայց խնդիրն այն է, որ իրականում ոչ մի հեփի էնդ էլ չի լինում։ Իրական կյանքի վերջում տիտրեր չեն լինում ու իրականում ցանկացած հաղթանակ ժամանակավոր է, ու դրանից հետո նոր գլուխ է սկսվում։

Հնարավոր է` XX դարում հաղթած Ամերիկայի մոտ հենց «հեփի էնդի ախտանիշ» եղավ։ Այսինքն՝ այն իսկապես հավատաց, որ մարդկության պատմության վրայով տիտրեր գնացին ու ոչ մի շարունակություն չի ակնկալվում։

Հատկանշական է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկյան պետական կազմակերպությունները միանգամից դադարեցրին պատրաստել «Ռուսաստանի մասնագետներ»․ ո՞ւմ էր պետք մի բանի մասնագետներ պատրաստելը, որը չկար ու այլևս երբեք չէր լինելու։

Թեև վետերանների խոսքով՝ ամերիկյան դիվանագիտական դպրոցն էլ փոխզիջումներ փնտրողների ու մանիպուլյացիա անողների փոխարեն սկսեց «թողարկել» մարդկանց, որոնք քննարկման ոչ ենթակա հրամաններ էին տարածում ու կարծում էին՝ եթե որևէ մեկը չի ենթարկվում ամերիկյան ճնշմանը, պետք է պարզապես ուժեղացնել ճնշումը։

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով

Այդ ախտանիշի զոհ դարձավ ամերիկյան «իրականության հեռակառավարման վահանակը», որի մասնիկներն էին և՛ CNN-ը, և՛ Հոլիվուդը, և՛ «գունավոր տեխնոլոգիաները» ու արդեն նոր դարում`նաև  Facebook-ն ու Twitter-ը։ Ի սկզբանե կեղծ մեղադրանքներով մի քանի երկրի մահապատժի ենթարկելուց ու իրականության կառավարման ամերիկյան կենտրոնների մեդիաքողարկման ներքո արված մի շարք հաջողված թվիթեր հեղափոխություններից հետո շատերը կարծես համոզվեցին, որ չկա այլ իրականություն բացի այն իրականությունից, որը հատուկ սովորեցրած մարդիկ զանգվածային կերպով տեղադրում են լսարանի ուղեղի մեջ։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ

Սակայն իրականությունն ապացուցեց, որ այն գոյություն ունի, ու ինչքան էլ ուզենաս դրա վրա ճնշում գործադրել, միևնույնն է, կգտնի վրեժ լուծելու ճանապարհը։

«CNN-ի աշխարհի» համար ապոկալիպսիսը 2016 թվականին եղավ, երբ ի հեճուկս ամերիկյան մեդիաոլորտում տոտալ գերիշխանության` ընտրություններում հաղթեց Թրամփը (մոտ 15%-ը 85%-ի դեմ՝ հօգուտ Քլինթոնի)։

Դա հարված էր «հեփի էնդի» դարաշրջանի գաղափարական հիմքերին, CNN-ի ու The New York Times-ի անհաղթելիության դոգմայով կառավարվող իրականության գաղափարին։

Ի դեպ, հնարավոր է` հենց այն պատճառով, որ պետությունը չկարողացավ հրաժարվել իրականությունը հեռակառավարման վահանակի միջոցով կառավարելու մտքից, կառչեց այն գաղափարից, որ ռուսները «թուղթուգիր» են արել ամերիկյան իրականության վրա. նրանք հաքերային հարձակում են գործել ամերիկյան վահանակի վրա, դրա համար էլ ամերիկացիները պարտվեցին։

Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին

Հանգամանքների բերումով՝ հենց CNN-ն էր այդ մոգական վարկածի գլխավոր մեդիաքարոզիչը։

Այն ակտիվորեն մասնակցում էր «ԱՄՆ-ի սառը քաղաքացիական պատերազմին», թեև հիմա նույնիսկ չգիտենք՝ կարելի՞ է այն սառը անվանել։

Մենք կարող ենք փորձել երևակայել՝ ինչպես են «մեդիա» և իրական փոխհարաբերությունները զարգանալու նախկին համաշխարհային հսկայի տարածքում։

Президент США Дональд Трамп на саммите Группы двадцати (28 июня 2019). Осака - Sputnik Արմենիա
Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վարկած կա, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվելու է։ Հարցն այն է, որ իրականում «աշխարհի վերջ» ինչպես և «հեփի էնդ» չի լինում։ Ապոկալիպսիսը պարտադիր չէ` մահացու լինի։ Դա կարող է լինել ընդամենը համաշխարհային քաղաքական, տնտեսական ու հավանաբար ուժային առաջատարության կորուստը։ Կարող են երկրի ոչ բարեկեցիկ հատվածները «երրորդ աշխարհ» դառնալ (ԱՄՆ-ում հիմա 40 000 000 միլիոն գործազուրկ է թափառում և ասում են՝ սա դեռ վերջը չէ)՝ սոցիալական բոլոր հետևանքներով։ Դա կարող է լինել հասարակության պառակտումը աղքատ հետապոկալիպտիկ տարածքների ու հարուստ մեկուսացված կղզյակների։ Ինչ-որ տեղ ամբողջ քաղաքներ կանցնեն սոյայի ճաշի, իսկ մեկ այլ վայրում հսկայական բյուջեներով կատարյալ բլոքբասթերներ կնկարահանեն։

Պարզապես չի լինի այն Ամերիկան, որը գործարկել է «Սփեյս Շաթլը» ու որը հնարավոր է` դեռ հիշում է CNN-ի հիմնադիր, 81-ամյա Թըրները։

Թեև հաստատ չէ, որ հիշում է․ նա դեռ մի երկու տարի առաջ խոստովանել է, որ դեմենցիա ունի։

ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին

Լրահոս
0