ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը

Արցախյան խնդիր. ինչը ՌԴ-ի համար առաջնային է, ԱՄՆ–ի համար լուսանցքից այն կողմ է

1040
(Թարմացված է 23:58 31.05.2019)
Քաղաքական ասպարեզում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ցանկացած զարգացում նորություն է։ Պարզվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք օրերս այցելել են հակամարտության գոտի (եղել են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում), պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումն անցկացնելու մասին։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Թե որտեղ և երբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, առայժմ անհայտ է։ Սակայն ակնհայտ է, որ Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում հանդիպումների և բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շրջանցել են Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման թեման։

Տպավորություն է ստեղծվում, որ ամերիկյան դիվանագիտությունը զբաղվել է իր համար ավելի կարևոր հարցերով։ Երևում է` ԱՄՆ–ը միջազգային քաղաքական ասպարեզում իսկապես շատ խնդիրներ է կուտակել։

Օրինակ, Իրանի հետ գաղափարական դիմակայությունը։ Կամ պաղեստինա–իսրայելական հակամարտությունում աղմկահարույց «դարի գործարքը», որով զբաղվում են ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդական փեսան` Ջարեդ Քուշները։ Պետք է նշել, որ ԱՄՆ–ը փորձում է առավելագույն քաղաքական–տնտեսական ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որին ամերիկացիները փորձում են համոզել հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից։

Այդ ամենին պետք է ավելացնել այն հանգամանքը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին տեղյակ չի եղել ինչ–որ նախապատրաստություններից, որոնք վերաբերում են ամերիկյան տարածքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը։ Ահա և ստացվում է, որ Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, որոշել են թեկուզ ժամանակավորապես ավելորդ շարժումներ չկատարել մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների ուղղությամբ։

Համանախագահների հայտարարությունում, հրապարակված Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում հանդիպումների արդյունքներով, նշվել են ուղևորության հետևյալ նպատակները. «Շարունակել քննարկումները` անցկացված Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից մարտի 29–ին Վիեննայում, այնուհետև ԱԳ նախարարների կողմից ապրիլի 15–ին Մոսկվայում»։

Դե, արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպելու առաջարկը և առաջիկայում կհաղորդեն հանդիպման մանրամասները։

Հավանաբար, հիմա պետք է սպասել պաշտոնական հայտարարության, թե որտեղ և երբ կկայանա այդ հանդիպումը։ Սակայն հավանականությունը մեծ է, որ Մնացականյանն ու Մամեդյարովը չանցնեն Ատլանտյան օվկիանոսը։ Առաջիկայում Վաշինգտոնը կարող է իսկապես չզբաղվել այդ հարցով։

Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ–ի դիվանագիտական գերատեսչությունների դիրքորոշումները կտրուկ տարբերվում են։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական առումով Վաշինգտոնի համար ղարաբաղյան հակամարտությունը մեծ քաղաքականության լուսանցքում է:

Ռուսաստանի համար, ինչպես արտահայտվել է այսօր ռուսական ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ղարաբաղյան կարգավորումն արտաքին քաղաքականության գերակայություն է։

«Սա այն նույն պատմությունն է, որում Ռուսաստանը աջակցողի դեր է կատարում կարգավորման հարցում և, ինձ թվում է, առավելագույն նվիրումով է դա անում։ Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում։ Ամեն դեպքում ռուսական արտաքին քաղաքականության համար Ղարաբաղյան հարցի կարգավորումը գերակա թեմաներից է», - հայտարարել է նա։

Այս համատեքստում հետաքրքիր է այն տեղեկատվությունը, որ միջնորդների հետ հանդիպման ժամանակ թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում կրկին շոշափվել է Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների՝  բանակցային գործընթացին մասնակցելու թեման։ Համանախագահների դիրքորոշման մեջ այս հարցում մեծ առաջընթաց չկա և այս անգամ էլ չի նկատվել․ դե, դա հասկանալի է։ Դրանք իրականում ի սկզբանե համաձայն են կարծիքի հետ, որ Արցախի ապագան պետք է որոշեն իրենք՝ արցախցիները։

Մեկ այլ բան է, որ այդ առումով Մինսկի խմբի համանախագահները լուրջ ճնշում են զգում Բաքվի կողմից։ Հենց այդ պատճառով փորձում են չարագացնել իրադարձությունները, քանի որ այս փուլում կարծում են, որ հրադադարի ռեժիմն ավելի կարևոր է։

Հուսանք, որ ժամանակի հետ չկրակելու անհրաժեշտություն հասկացությանը կգերակայի բանակցային սեղանի շուրջ խնդիրները լուծելու հասկացությունը։ Եվ այդ դեպքում արդեն կարելի է անցնել հաջորդ փուլին՝ երրորդ կողմի վերադարձին բանակցությունների սեղան։

1040
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, Բաքու, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (365)
Ըստ թեմայի
«Դժվար է ասել, թե որքան կտևի այդ դադարը». Բոզոյանը՝ արցախյան հակամարտության մասին
Վաշինգտոնը դիվանագիտական հարթակում հաղթաթուղթ չունի, երբ խոսքն Արցախի անկախության մասին է
Բոզոյան․ «Հայաստան-Արցախ տարանջատումը թուլացնում է մեզ»
Էլիբեգովա․ «ԱԳՆ–ի միջոցով Ադրբեջանը խոսում է խաղաղությանն, ՊՆ–ի միջոցով`պատերազմի մասին»
Բակո Սահակյանն ու Կարեն Աբրահամյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Կարևորվել է Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը
Սևակ Խանաղյան. արխիվային լուսանկար

Ես դեմ եմ պատերազմին, բայց դեմ եմ նաև հորինված մեղադրանքներին. Խանաղյանի գրառումը

376
(Թարմացված է 17:07 18.07.2020)
Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը գրառում է արել` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները Տավուշի մարզի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայ երգիչ Սևակ Խանաղյանը Instagram–ի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Տագնապով եմ հետևում Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Այնտեղ մի քանի օր եղել են մարտեր։ Զոհվածների հիշատակը թող միշտ վառ մնա։ Ես դեմ եմ պատերազմին, բայց ես դեմ եմ նաև հորինված մեղադրանքներին։ Դադարե՛ք խեղաթյուրել փաստերը և կեղծ տեղեկատվություն տարածել` Հայաստանին ագրեսորի տեղ դնելով»,–գրել է Խանաղյանը։

Նա նշել է, որ Հայաստանում ապրում են արժանապատիվ և բարի մարդիկ։ Խանաղյանն ասում է, որ մենք` հայերս, ընկերասեր ժողովուրդ ենք, և չի կարելի մեզ հետ խոսել ուժի դիրքերից։ Հայաստանը կարող է իրեն պաշտպանել. այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի։

Հայտնի երգիչը գրառմանը կից նշել է #եսհայեմ, #վերջպատերազմին հեշթեգերը։

View this post on Instagram

A post shared by Sevak Khanagyan (@sevak_khanagyan) on

Նշենք, որ այս օրերին շատերն են անդրադարձել ադրբեջանական կողմի գործողություններին` դատապարտելով դրանք ու միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով դրանց վրա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

«Հայերի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ». Կանդելակիի և հայտնի հայերի կոչն Ադրբեջանին

376
թեգերը:
Հայաստան, ադրբեջանցի, Ադրբեջան, երգիչ, Սևակ Խանաղյան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
ՀՀ ՊՆ խոսնակը նոր գրառում է արել սահմանային իրավիճակի վերաբերյալ
«Բանակը քանակով չի որոշվում». Արթուր Ալեքսանյանի` զինծառայողներին գոտեպնդող գրառումը
Մեր հայրենիքը պաշտպանելու ենք բոլոր միջոցներով. հայտնի հայ գործարարի դստեր հուզիչ գրառումը
Հասան Ռոհանին. արխիվային լուսանկար

Հայաստանը պետք է կողմնորոշվի ընկերների հարցում․ ՄԱԿ-ում Իրանի մասով «մեծ կռիվ» է սպասվում

2582
(Թարմացված է 00:05 11.06.2020)
Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց իրանցի ուսանողների ցույցն, իհարկե, դեռ աղետ չէ։ Սակայն դա լուրջ ահազանգ է, որին Հայաստանի ղեկավարությունն ու արտգործնախարարությունը պարզապես պարտավոր են ուշադրություն դարձնել։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց այրել են Իսրայելի դրոշը։ Ցույցի մասնակիցները վանկարկել են «Մա՛հ Իսրայելին, մա՛հ Միացյալ Նահանգներին, մա՛հ Մեծ Բրիտանիային»։

Հայտարարություն է ընթերցվել, որում դատապարտվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը, քանի որ «տարածաշրջանում սիոնական ռեժիմի ազդեցությունն ուժեղացնող ցանկացած քայլ» թշնամական ակտ է համարվում։

Հայաստանը նույնպես պետք է պատրաստ լինի լուրջ կռվի

Սկսենք վերջից` նրանից, որ կորոնավիրուսի համավարակի ու համաշխարհային տնտեսական խոր ճգնաժամի ֆոնին ինչպես քաղաքական ասպարեզում, այնպես էլ աշխարհաքաղաքական իրողության մեջ ճակատագրական փոփոխություններ են կանխատեսվում։ Ամիսներ շարունակ բոլոր փորձագետները, վերլուծաբանները, դիվանագետներն ու քաղաքական գործիչներն անխտիր, համամիտ են մի հարցում. աշխարհն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին համավարակից առաջ էր։

Յուրաքանչյուր երկիր յուրովի է պատրաստվում այդ փոփոխություններին ու փորձում ամբողջովին «զինված» մտնել նոր իրականություն։ Գերտերությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն անում են հնարավոր ամեն բան, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ազդեցության նոր բաշխման շրջանից առաջ իրենց համար հնարավորինս հարմարավետ մեկնարկ ապահովեն։ Տարածաշրջանային խոշոր երկրները նույնպես այդ առումով հետ չեն մնում։

Որպես օրինակ կարելի է դիտարկել Թուրքիան, որը սկսել է կտրուկ ակտիվություն ցուցաբերել նոր պայմաններով «աշխարհը կիսելուց» առաջ։ Թուրքիան կոշտ պատասխաններ է տալիս ոչ միայն հարևաններին՝ Իրաքին, Սիրիային ու նույնիսկ Հունաստանին, այլև եվրոպական տերություններին՝ Ֆրանսիային, Իտալիային․․․

Հայկական կողմը կարող է համարժեք պատասխան տալ. Մնացականյանը` Ադրբեջանի զենքի մասին

Նույն կերպ է վարվում Իրանը, որը լուծում է գաղափարական հակառակորդների՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի ագրեսիվ քաղաքականության հետ կապված իր խնդիրները։

Ընդհանուր առմամբ` ամեն ինչ աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների կոնտեքստում է։ Արևի տակ հարմար տեղ ապահովելու համար պետք է լուրջ կռվի պատրաստ լինել։ Միամտություն կլինի ենթադրելը, որ Հայաստանը կխուսափի այս ամենի հետևանքներից։

Երբ քո բոլոր տարածաշրջանային հարևանները «խաղի» մեջ են, անմասն մնալ չի ստացվի։ Այդ պատճառով էլ պետք է հանգամանորեն պատրաստվել, հաշվարկել բոլոր կապերը, դիտարկել իրադարձությունների զարգացման հնարավոր բոլոր տարբերակները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մասշտաբով։ Պետք է հասկանալ, որ տարածաշրջանային միակ հարևանը, որին կարելի է վստահել (թեպետ՝ ստուգելով), Իրանն է։

Ներկայիս իրավիճակում ոչ մի կերպ չի կարելի փչացնել հարաբերություններն այդ երկրի հետ։ Դա չի կարելի անել նույնիսկ հանուն Իսրայելի, որը սովորական իրավիճակում կարող է լավ գործընկեր լինել ու որի հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել։ Պետք է ամեն վայրկյան հիշել, որ Իրանի որդեգրած տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասի հարաբերական կայունության հիմնաքարերից է։

Իսրայելն այն երկիրն է, որը վախենում է Թուրքիայից ու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Մեր հարավային հարևանը մեծ դերակատարություն ունի այն գործում, որ արցախյան շփման գծում լայնածավալ մարտական գործողություններ տեղի չեն ունենում։ Պետք է հիշել նաև անմիջական հարևանների նկատմամբ Իրանի վերաբերմունքի յուրահատկությունների մասին։ Պետք է հաշվի առնել, որ միջազգային ասպարեզում ստեղծված բարդ իրավիճակում, որում հայտնվել է Իրանը, այն բավականին խանդոտ է վերաբերվում, երբ իր հարևանները սեթևեթում են իր գաղափարական հակառակորդների հետ։

Այդ առումով րոպե առաջ Իսրայելում դեսպանատուն բացելու` պաշտոնական Երևանի ձգտումը դժվար է սեփական հետաքրքրություններով բացատրել։ Հատկապես, որ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները դժվար է բարի դրացիական կոչել։

Սկսած այն հանգամանքից, որ Քնեսեթը մինչ այժմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գոնե որևէ օրենք չի ընդունել, վերջացրած սկանդալային տեղեկությունով, որ իսրայելցի մասնագետները կապ ունեն Ադրբեջանին մարտական դրոններ վաճառող ընկերության հետ։ Հետագայում պարզվեց, որ գուցե հենց նրանք էլ կառավարում էին ԱԹՍ-ները նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։

Այն ժամանակ սկանդալը մի կերպ հարթեցին: Իսրայելական ընկերությունը (չեմ ուզում նույնիսկ անունը տալ) կարծես թե նույնիսկ կառավարության պատժամիջոցների տակ ընկավ։ Սակայն պաշտոնական Թել–Ավիվը ներողություն չխնդրեց։

«Ձեզ համար առևտուր, մեզ համար` մահ». ԱԳ նախարարը` Բաքվին իսրայելական զենք վաճառելու մասին

Հավանաբար պետք է հիշել Թել–Ավիվի ու Բաքվի մտերիմ, նուրբ հարաբերությունների մասին, և այդ ֆոնին հարց է առաջանում` արդյո՞ք Հայաստանի համար Իսրայելի մայրաքաղաքում դեսպանատուն ունենալն այդքան անհրաժեշտ է։

Հայկական դեսպանն իր համար նստած է Երևանում։ Թող շարունակի նստել։ Միևնույնն է, չի կարող ազդեցություն ունենալ ո՛չ Իսրայելի արտաքին քաղաքականության ուղղվածության, ո՛չ էլ ուրիշ հարցերի վրա։ Նույնիսկ չի կարող ազդել Քնեսեթի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Վաղուց հասկանալի է, որ Իսրայելը վախենում է փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ ու չի պատրաստվում ճանաչել Ցեղասպանությունը։

Ընդ որում՝ խորհրդարանականները նույնիսկ չեն թաքցնում դա. բաց տեքստով են խոսում։ Արդյո՞ք արժե, որ Երևանը նրանց համար փչացնի հարաբերություններն իսկապես ռազմավարական գործընկեր Թեհրանի հետ։

ՄԱԿ-ում «մեծ բենցի» նախօրեին ԱՄՆ-ն նորից բոլորին ժողովրդավարությո՞ւն է սովորեցնում

Իսրայելի հետ հարաբերությունները կարևոր են միջազգային գործընթացներին Հայաստանի մասնակցության հարցում։ Սակայն պետք է մի պարզ ճշմարտություն հասկացնել ամբողջ աշխարհին` մենք չենք պատրաստվում վստահելի գործընկեր Իրանին փոխարինել Իսրայելով։

Եթե պետք է, կարելի է նույնը պարզ կերպով բացատրել նաև ամերիկացիներին, որոնք շատ կցանկանային ճնշում գործադրել Երևանի վրա ու փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը։

ԱՄՆ-ն շատ բան կտար հարավկովկասյան տարածաշրջանում Իրանը թշնամության անթափանց պատով շրջապատելու համար։ Բայց պետք չէ Հայաստանին խառնել այդ խաղերի մեջ։ Հիմա, երբ ոչ միայն տարածաշրջանը, այլև ամբողջ աշխարհը լուրջ աշխարհաքաղաքական ցնցումների առաջ է կանգնել, բացահայտորեն սխալ կլիներ խաղադրույք անել Միացյալ Նահանգների ցանկությունների վրա։

Խաղաղ Հայաստանը պետք է ուժեղ լինի. մոսկովյան բանակցությունների «սուխոյ» շեշտադրումը

Սխալ կլիներ հատկապես ԱՄՆ-ի ագրեսիվ արտաքին քաղաքականության ֆոնին, որն իրականացվում է Հայաստանի հարավային ռազմավարական գործընկերոջ նկատմամբ։ Հիմա Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի իրականացրած գործողություններից հեռու են ուզում մնալ ոչ միայն ամերիկացիների գաղափարական հակառակորդներ Ռուսաստանն ու Չինաստանը, այլև դաշնակից Եվրամիությունը։

Այս ամենը ՄԱԿ-ում ակնկալվող «մեծ բենցի» շեմին, որտեղ սպառազինության իրանական էմբարգոն նորացնելու կամ վերացնելու հողի վրա կբախվեն վերոհիշյալ բոլոր երկրները։ Վաշինգտոնն արդեն միջազգային հանրությանը հասկացնում է, որ պատրաստ է ամենակոշտ քայլերի, միայն թե թույլ չտա այդ էմբարգոյի վերացումը։

Սակայն արդեն հասկանալի է, որ դրանք կբախվեն առնվազն Ռուսաստանի ու Չինաստանի վետոյին։ Մոսկվան ու Պեկինը մի կողմ, նույնիսկ Բրյուսելն է սկսել խոսել այն մասին, որ միակողմանի կարգով «միջուկային» պայմանագիրը լքած ԱՄՆ-ն այսուհետ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործերին միջամտելու ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք չունի։

Վաշինգտոնը բարկանում է, առաջարկում Ռուսաստանը դասել ահաբեկչության հովանավորների շարքն ու նրա դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։

Ինչպես է եվրոպական պահեստներում մնացած զենքը Իսրայելի թեթև ձեռքով հասել Ադրբեջան

2582
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, ԱՄՆ, Իսրայել
Ըստ թեմայի
Աննախադեպ երևույթ Իսրայելի պատմության մեջ, կամ Թրամփի ամենաիսրայելամետ պլանը
«Սումգայիթյան հարցում արդեն անիմաստ է ադրբեջանցիների հետ բանավիճելը». Ադիբեկյան
Չինացիները, Արարատն ու բլոկադան. ՀՀ–ն կարող է համավարակի թեման օգտագործել Թուրքիայի դեմ
Զվարթնոց օդանավակայան, արխիվային լուսանկար

Երբ ու ինչպես ՌԴ քաղաքացիները կկարողանան վերադառնալ հայրենիք

0
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հրապարակել է օգոստոսյան չվերթների ժամանակացույցը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Երևանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ առաջիկայում կազմակերպվող չվերթների ժամանակացույցը։

«Թռիչքներից օգտվելու իրավունք կունենան միայն ՌԴ–ում բնակության իրավունք ունեցող անձինք»,– նշված է Facebook–ում դեսպանատան պաշտոնական էջում։

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

Առաջիկա օրերի ընթացքում կազմակերպվող չվերթները հետևյալն են՝ օգոստոսի 11–ին, 18-ին ու 25-ին` Երևան–Մոսկվա` տեղական ժամանակով 16:25–ին, օգոստոսի 15-ին` Երևան– Մինվոդի։ Այս չվերթի ժամանակը դեռ ճշտվում է։

Նշենք, որ օգոստոսի 6-ի տվյալներով՝ Հայաստանից ընդհանուր առմամբ ՌԴ է մեկնել 3692 անձ։

Դեսպանատունը վստահեցնում է, որ ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

0
թեգերը:
չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան
Ֆրանսիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և ՌԴ–ից չվերթեր կիրականացվեն Հայաստան
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի