«Սասնա ծռեր» կուսակցության ակցիան Արցախի սահմանագլխին

Վաշինգտոնը դիվանագիտական հարթակում հաղթաթուղթ չունի, երբ խոսքն Արցախի անկախության մասին է

1056
(Թարմացված է 21:45 28.05.2019)
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ արցախյան կարգավորման վրա լուրջ արտաքին ճնշում է գործադրվում։ Կան ուժեր, որոնք փորձում են փոխել հայկական դիրքորոշման հիմնական ուղղությունը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում առաջացած կտրուկ դադարն անհնար է  բացատրել կողմերից որևէ մեկի շահերով։ Երկու հակամարտող կողմերն էլ պետք է առաջ գնան, հաշվետվություն տան իրենց լսարանին, քանի որ յուրաքանչյուրն ունի ներքին խնդիրներ, որոնց լուծմանը խանգարում է ներկայիս օդում կախված վիճակը։

Հայաստանը բավական բարդ ներքաղաքական շրջան է ապրում։ Ու բանակցային գործընթացի հարցում առաջացած դադարը կարող է որոշ ուժերի (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին) կողմից հենց այդպես դիտարկվել։ Թեև ակնհայտ է, որ ո՛չ ներկայիս իշխանության փոխհարաբերությունները դատական համակարգի հետ, ո՛չ էլ խորհրդարանական ուժերի հակասությունները ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Դրանք առանձին կոնստանտաներ են, որոնք մեծ հաշվով իրար հետ կապ չունեն։

Քանի որ վերջին երեսուն տարիների փորձը ցույց էր տալիս, որ հայ հասարակությունը ղարաբաղյան կարգավորման խնդիրն ընկալում է երկրի ներսում տեղի ունեցող ամեն ինչից զատ։ Հայաստանի բնակչությունն ի սկզբանե հասկանում էր ղարաբաղյան հիմնախնդրիր կարևորությունը հայկական պետականության կառուցման տեսակետից։ Այդ ապրումով վերջին երեսուն տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ Այնպես որ՝ ինչքան ավելի շուտ այդ խնդրին լուծում տրվի, կամ էլ գոնե իրական, նորմալ բանակցային գործընթաց սկսվի, այնքան ավելի լավ։

Նույնը Ադրբեջանի դեպքում։ Այն հիմա իրեն քիչ թե շատ կայուն է զգում և՛ տնտեսության, և՛ սոցիալական ոլորտում։ Բանկային որոշ կառույցների ֆինանսական տապալման հետ կապված բարդ օրերը հետևում են։ Պաշտոնական Բաքվի ու Կասպից ծովի ափից նավթ արդյունաբերող արևմտյան կորպորացիաների միջև «դարի գործարքը» կնքված է, իսկ դա նշանակում է, որ առաջիկա տարիներին Ադրբեջանը ֆինանսական խնդիրներ չի ունենա։ Պայմանագիրը 40 միլիարդ դոլար է (որն առաջիկա տարիներին Ադրբեջանը ստանալու է Բրիտիշ Պետրոլիում և Կոից) նախատեսում, ինչը ֆինանսական որոշ կայունություն է երաշխավորում։

Այդ  գումարը թույլ է տալիս ակտիվացնել որոշակի ենթակառուցվածքային նախագծեր (օրինակ` լոգիստիկ), մասնակցել դրանց Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի պես խոշոր խաղացողներին հավասար։ Այնպես որ Բաքուն նույնպես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման հետ կապված որոշումը ձգձգելու պատճառ չունի։ Որքան ավելի շուտ բանակցային գործընթացը քաղաքակիրթ կարգավիճակ ստանա, այնքան ավելի լավ։ Կարելի է տարածաշրջանում կառուցողական գործընթացներով զբաղվել, ոչ թե ամբողջ աշխարհից զենք գնել ու ծախսել գումարներ, որոնք կարելի էր ծախսել երկրում սոցիալական իրավիճակը բարելավելու համար։

Ուրեմն ո՞րն է խնդիրը։ Ինչու՞  է օդում կախված մնացել մի գործընթաց, որն ասես թափ էր հավաքել։ Թվում էր` բոլոր փուլերն արդեն կանխորոշված են։ Հակամարտող երկրների առաջնորդները երկու անգամ պաշտոնական մակարդակով հանդիպել են։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն մի քանի անգամ հանդիպել են։ Ընդ որում` վերջին հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կարծես հաջորդ փուլը պետք է լիներ նույն Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումը ԱՄՆ––ում, որտեղ մի քիչ խանդոտ էին վերաբերվել Ռուսաստանի նախաձեռնությանը։ Համենայն դեպս ինչ–որ պահի Վաշինգտոնում հստակ խոսում էին այն մասին, որ Փաշինյան–Ալիև հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ կազմակերպչական աշխատանք է տարվում։ Հետո խոսք եղավ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման մասին։ Սակայն  հետո ամեն ինչ կտրուկ լռեց, հիմա բանակցությունների հերթական` «ամերիկյան» փուլի մասին նույնիսկ չեն հիշատակում։ Ամեն դեպքում օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին ասել էր, որ նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի։

Հետաքրքիր է, արդյո՞ք հենց ամերիկացիները չեն արգելակել, հուսալով, որ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը կհամաձայնեն փոխել բանակցային իրենց հիմնական ուղղությունը։ Ասենք` բանակցությունների սեղանի շուրջ կսկսեն խոսել ոչ թե Արցախի անկախության, այլ այն Հայաստանի կազմում ընդգրկելու մասին։

ԱՄՆ–ին նման իրավիճակը շատ ձեռնտու կլինի, քանի որ այդ դեպքում Վաշինգտոնը կկարողանա իր չոր «ոչն» ասել հայկական կողմին։ Իսկ այժմ, երբ խոսքը համաշխարհային հանրության կողմից ճանաչված նոր պետության ստեղծման մասին է, ամերիկացիները չեն կարողանում նման խիստ դիրքորոշում զբաղեցնել։ Քանի որ վերջին տասնամյակներում նոր պետությունների կազմավորման բազում նախադեպեր են եղել, ու համաշխարհային հանրությունն ընդունել է դա։

Օրինակ`է նույն  Հարավսլավիան, որտեղ մինչ այժմ Միացյալ նահանգների նախաձեռնած գործընթացներն են ընթանում (որպես օրինակ, Սերբիայի ու Կոսովոյի այսօրվա հակասությունը)։ Ի՞նչ վատ նախագիծ է։

Ստեղծված իրավիճակը չի տեղավորվում ամերիկացիների համար ձեռնտու աշխարհաքաղաքական շրջանակի մեջ (քանի որ այն ձեռնտու է իր գլխավոր թշնամուն` Ռուսաստանին)։ Ահա և ստացվում է, որ երբ խոսքն Արցախի անկախության մասին է, Վաշինգտոնը միջազգային դիվանագիտական հարթակում  հաղթաթուղթ չունի։

1056
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանի և Արցախի իշխանությունները կհաղթահարե՞ն «անհամապատասխանությունը». փորձագետներ
«Իմ սիրտն այս կողմում է». Պոզները` Արցախի, Բաքվի «սև ցուցակի» և Փաշինյանի մասին
«Ղալաթ էին անում». փոխվարչապետը` Բակո Սահակյանի գլուխը «քարով ցխելու» ու ակցիայի մասին
Ամեն ինչ պետք է անել Եռամիասնությունը միշտ անսասան պահելու համար. Բակո Սահակյանի ուղերձը
Համազգային խնդիրները կարող են լուծվել միայն համազգային ջանքերով. ՀՀ նախագահի ուղերձը
Վտանգը որոշողն իրենք են. Օսիպյանը Քոչարյանի դատավորի` ոստիկաններով շրջելու մասին