Ամենամյա հակահրդեհային վարժանք Աբովյանի գազի ստորգետնյա հորերում

Գազի կռիվ փոքր Հայաստանում. հարկը հայկական է, գազը` ռուսական

126
(Թարմացված է 01:38 10.11.2018)
Տարվա վերջին բանակցություններ սկսվեցին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ։ Մեր երկրի էներգակիրների սպառողական շուկան անհամբեր սպասում էր այս օրվան։ Բոլորը վստահ են, որ ներկայիս իշխանությունները, անպայման, կթեթևացնեն գազի սոցիալական բեռը հենց ձմեռվա ցուրտ սեզոնի նախաշեմին։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հասարակության շրջանում կարծիք կա, որ սպառողին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող երկնագույն վառելիքը կրկնակի թանկ են վաճառում։

Ձմեռային իդեա ֆիքսը մեր խոհանոցներում ու ննջասենյակներում

Այդպես կարծելու համար հիմքեր կան, քանի որ Ռուսաստանն իսկապես իր ամենամոտ դաշնակից Հայաստանին ռեկորդային գներով է գազ վաճառում` 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց ՝սահմանին։ Ռուսական գազի սակագներն ավելի էժան են միայն Բելառուսի համար` մոտ 129 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց (իսկ 2019 թվականից` 127 դոլար)։

Իսկ ահա հայ սպառողին ու ջեռուցման համակարգերին գազը լրիվ այլ գնով է հասնում` մոտ 300 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ Այսինքն` ստացվում է, որ գազի մատակարարումը պետական սահմանից միջև սպառող արժի նույնքան, որքան արժի հենց ինքը` երկնագույն վառելիքը։

Այս ամենը ֆինանսական արկածախնդրության տպավորություն է թողնում։ Քանի որ բոլոր երկրներում գազն իսկապես թանկ է, սակայն գնի այդպիսի տարբերություն ոչ մի տեղ չկա։ Հասկանալի է, որ Հայաստանը փոքր է, բնական վառելիքի սպառման փոքր ծավալները մեծ գին են ենթադրում։ Բայց ոչ այդքան...

Թեկուզ միայն այն պատճառով, որ որքան  էլ դժվար լինին մինչև ռուսական «Գազպրոմի» հայ «դուստերը» գազ մատակարարել Հայաստանի լեռներով  երկրի ամենահեռավոր հատվածներ, չպետք է էներգակիրների մատակարարման համակարգը գերազանցի էներգակրի` բնական գազի գինը։

Հատկապես, որ հեռավորությունները Հայաստանում այդքան էլ մեծ չեն։

Հաշվի առնենք նաև, որ  «Գազպրոմ Արմենիան» ստիպված չէր ամբողջովին գազաֆիկացնել տարածքը. խորհրդային տարիներին արդեն բավականին մեծ ենթակառուցվածքներ կային։ Ու շրջանների մեծ մասում համակարգի աշխատակիցները ստիպված էին միայն ժամանակին կառուցված համակարգերը աշխատող վիճակի բերել։

Հասկանալի է, որ դա էլ է ֆինանսական ներդրումներ պահանջում։

Բայց ոչ այնպիսի գումարներ, որոնց դիմաց կարելի է երկու անգամ ավելի շատ ռուսական վառելիք գնել, այսպես էին կարծում մարդիկ։ Ու ինչպես պարզվեց, սխալվում էին...

Իրականում ռուսական գազի սպառողական գնի վրա ազդող հիմնական գործոնը «Գազպրոմ Արմենիայում» աշխատող «վատ մարդիկ» չեն։ Նրանք իսկապես ավելացնում են գինն ավելի քան 50 դոլարով հազար խորանարդի դիմաց։ Դա «Գազպրոմ Արմենիայի» հավելագինն  է իր ծառայությունների դիմաց (գազամատակարարման համակարգի սպասարկումը, աշխատավարձերն ու մաքուր եկամուտը)։

Դա այդքան էլ քիչ չէ, կարելի էր նաև տնտեսելով աշխատել։ Շարքային սպառողի համար գինն իսկապես բարձր է։ Սակայն ստացվում է, որ դա չէ ամենակարևորը։

Հետո ամենահետաքրքիրն է սկսվում։ Պարզվում է` արդեն սահմանին այդ 150 դոլարին`գազի համար ու ավելի քան 50 դոլարին` «Գազպրոմ Արմենիայի» միանգամից ավելանում է 42,51 դոլար։ Դա ԱԱՀ–ն է, ուշադրություն, մաքսային վճարումների համար։

Լավ կլիներ հասկանայինք` ինչ մաքսային վճարումների մասին է խոսքը, եթե գազն ինքն է հոսում խողովակներով։ Ի՞նչ է, մաքսայինի աշխատակիցները նշում են մատակարարվող վառելիքի ամեն հազար խորանարդ մե՞տրը։

Թե՞ մաքսայինից գնում և ուշադիր հետևում են, որ «երկնագույն վառելիքի» հետ Հայաստան չգան ինչ–որ «ձախ», մաքսանենգ  ապրանքներ կամ թմրանյութ։

Ահա և ստացվում է, որ հենց «երկնագույն  վառելիքը հատում է սահմանը, այն արդեն արժե ոչ թե 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, որը պահանջել է մատակարարը` Ռուսաստանը, այլ արդեն 255։

Իսկ եթե դրան գումարեք խոշոր բաժանորդներին, որոնք ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ են սպառում ու դրա դիմաց 242 դոլար են վճարում հազարի դիմաց... Տարատեսակ ջերմոցներ, գյուղատնտեսական ու վերամշակող գործարաններ (դրանք վճարում են 212 հազարի դիմաց), ահա և ստացվում է, որ շարքային սպառողին գազը հասնում է արդեն 290 դոլարով նույն հազար խորանարդ մետրի դիմաց։

Արդյո՞ք ներկայիս իշխանությունները պատրաստ են թեթևացնել մարդկանց ձմեռային բեռը

Իսկ հիմա արդիական հարցերի մասին։ Խորհրդարանում հաշվետվություն տվող մասնագետներն ու «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ սպասարկման և այլ ծախսերը ոչ մի լումայով հնարավոր չէ կրճատել։

Պետք է խողովակները փոխել, պետք է գազատարը վերանորոգել. պետք է, պետք է, պետք է...

Նրանք նաև մեծ գումարներ են ծախսում բարեգործության վրա։ Իրենց հաշվին նվազեցրել են գինը անապահով ընտանիքների համար։ Եվ այլն... Այս ամենն իսկապես համոզիչ է հնչում։ Ե՛վ առաջին հայացքից, և՛ երկրորդ։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի բնակչությունը լավ կանի գումար հավաքի ու ֆինանսական աջակցություն ցուցաբերի «Գազպրոմ Արմենիային», որը դժվար օրեր է ապրում։ Իրականում այդպե՞ս է։

Դժվար թե։ Եթե անկեղծ, ապա ոչ ամենաաղքատ ընկերության ղեկավարությունը լավ կաներ մտածեր ու իսկապես նվազեցներ գազի գինը շարքային սպառողների համար։ Քանի որ, եթե անկեղծ լինենք, կրկնակի գինն իսկապես չափից դուրս է։

Բայց ամենակարևորը վերաբերում է այն պատգամավորներին, որոնք խորհրդարանում նստած ուշադիր լսում էին մասնագետներին։ Ու նրանցից ոչ ոքի մոտ հարց չառաջացավ, գուցե՞ իսկապես իջեցնենք ԱԱՀ–ն։ Կամ կրճատենք մաքսային վճարումները։

Ու ինչու՞ խորհրդարանը բան չարեց։

Միթե՞ ավելի հեշտ է խոսել այն մասին, որ պետք է պայմանավորվել Ռուսաստանի հետ, որ Հայաստանի գազն ավելի էժան վաճառի, ու միայն  դրա հաշվին ձմռան շեմին հանել սոցիալական լարվածությունը։ Որ Աստված չանի տուրքերի տեսքով բյուջե եկող գումարներին ձեռք չտան։

Տեսնենք` ինչով սա կավարտվի։

126
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, գազի սակագին
Ըստ թեմայի
Հայկական նավթ. ի՞նչ արձագանք է գալիս երկրի ընդերքից
Կտուժի՞ արդյոք Հայաստանը Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներից. պատասխանում է Նազարյանը