Բողոքի ցույց ՀՀԿ-ի մոտ. 11 ապրիլի 2018 թ.

Իշխելու գայթակղությունը. ի՞նչ կլինի, երբ ամեն ինչ հանդարտվի

201
(Թարմացված է 22:47 09.11.2018)
Այն, որ դեկտեմբերին նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները կանցնեն առանց խախտումների, մաքուր ու թափանցիկ, կարծես ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում։ Սակայն նույնը չի կարելի ասել հաջորդ համահայկական ընտրությունների մասին, իսկ դրանք վաղ թե ուշ տեղի կունենան։ Այնպես որ չի կարելի թուլանալ, ու պետք է մտապահել ընտրությունների բոլոր չարաշահումների սխեմաները։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Մինչ այժմ Հայաստանի պատմության մեջ կարելի է հիշել արդար, թափանցիկ ու առանց կեղծիքների ընտրությունների երկու դեպք։ Երկուսն էլ տեղի են ունեցել 1991 թվականին. դա անկախության մասին հանրաքվեն էր ու առաջին նախագահական ընտրությունը։ Երևանի Ավագանու վերջերս տեղի ունեցած ընտրությունները չի կարելի համահայկական անվանել, այս պատճառով չենք հիշատակում դրանք այդ ցուցակում։

Մնացած բոլորն անցնում էին մեծ խախտումներով, գրեթե միշտ` աղմկահարույց։ Կեղծման միջոցների զանազանությունը ցնցում է  հնարամտությամբ ու անվայել նպատակի համար փոքր հնարավորությունն օգտագործելու ունակությամբ։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Էդգար Խաչատրյանը։

Նա նշում է, որ 2018 թվականին պետք կենտրոնացնել ունեցած բոլոր հնարավորությունները` կեղծիքների դեմ պայքարում, սովորական միջոցները լրիվ բավական են, այն միջոցները, որոնք կիրառվում են ցանկացած պետությունում ցանկացած ընտրությունների ժամանակ։ Խաչատրյանն  ասում է, որ իմաստ չունի կեղծել ընտրություններ, որի արդյունքները նախապես հայտնի են։

Առանձին դեպքեր, իհարկե, հնարավոր են, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնա ընդհանուր պատկերի վրա։

Հարցը մարդկային գործոնի իներցիան է, կարծում է Խաչատրյանը, ու հնարավոր պատկերն է նկարագրում։

Ընտրատարածքներում, հանձնաժողովների կազմում ու դիտորդների շարքում կարող են լինել տարիներով աշխատած մարդիկ, որոնք սովոր են «ձախ» ընտրությունների։ Նրանք կարող են փորձել հիմա էլ ինչ–որ  խարդախություն անել, իհարկե ոչ «շնորհակալության» դիմաց։ Դրա հավանականությունը չափազանց փոքր է, այն պատճառով, որ նման գործողություններն անիմաստ են, բայց մարդկանցից ինչ ասես կարելի է սպասել։

Այսօր այդքան էլ հասկանալի չէ` ե՞րբ Հայաստանում կանցկացվեն հաջորդ ընտրությունները, կամ ե՞րբ հանրաքվե կհայտարարվի որևէ հարցով։ Բայց մի օր դա տեղի կունենա, ու անկասկած պետք կլինի խախտողների դեմ պայքարի զինանոց դուրս բերել։

Բանն այն է, որ ընտրությունների ժամանակ խախտումներ ու կեղծիքներ անելու փորձ եղել է գրեթե ցանկացած երկրում. Իսկ թե արդյոք դա ազդում է արդյունքների վրա, արդեն այլ հարց է։ Հայաստանում երեք տասնամյակի ընթացքում հստակ կարծրատիպ է ստեղծվել, որ մաքուր ու արդար ընտրություններն անհնար են, իսկ շաբլոնները կոտրելը շատ դժվար է։

Առաջիկա ընտրությունների գրեթե անթերի լինելու պատճառն այն է, որ փաստացի մեկ մարդու համար է քվեարկություն լինելու։

Թեև դա ակնհայտ էր, բայց ավելի պարզ դարձավ ավագանու ընտրությունների ժամանակ, երբ նոր իշխանությունը ում էլ առաջադրեր, նա կստանար ձայների մեծամասնությունը։

Խորհրդարանական ընտրությունների պարագայում իրավիճակն այլ է. քվեարկելու են հենց Նիկոլ Փաշինյանի անձի համար, ոչ թե ծրագրի, կոնկրետ վաստակի և նույնիսկ խոստումների համար:

Իսկ դա նշանակում է, որ երբ երկրի քաղաքական ուժերը դուրս գան շոկային վիճակից (իսկ այդ գործընթացը շատ երկար ժամանակ չի պահանջի), քաղաքական դաշտում նորից մրցակցություն կհայտնվի, ու այն կաճի հերթական կամ նորից արտահերթ ընտրությունների մոտենալուն պես։

Այդ ժամանակ իշխող կուսակցությունը կամ դաշինքը կարող են օգտագործել իրենց իշխանությունը ընտրությունների ընթացքի վրա ազդելու համար, սա առաջին հերթին վարչական ռեսուսներն ու այլ լծակներն են։ Իշխանություն մնալու գայթակղությունը չափազանց մեծ է ու դժվար է դիմակայել դրան. հատկապես այն երկրում, որը գրեթե արդար ընտրությունների ավանադույթներ չունի։

Որքան որ քիչ է ընտրությունները կեղծելու հավանականությունն առաջիկա ընտրությունների ժամանակ, այնքան այն մեծ է լինելու հաջորդ ընտրությունների դեպքում։ Այսօր հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն անցել է այդ փուլը, իհարկե չեն կարող երաշխիք դառնալ, որ վաղուց ծանոթ պատմությունները չեն կրկնվի։

Այդ ե՞րբ և ո՞ր նոր իշխանություն է եկել ու հայտարարել, որ իր օրոք զանգվածային ընտրակեղծիքներ են լինելու։

Ժամանակը ցույց կտա` ինչ կլինի։ Սակայն ամեն դեպքում  միշտ օգտակար է զգոն լինել։

201
թեգերը:
Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (115)
Ըստ թեմայի
Ընտրազանգված են «քերելու». քաղտեխնոլոգն ասաց` որ ուժերը կանցնեն ԱԺ
Ինչ արժեն արտահերթ ընտրությունները Հայաստանում
ՀՀԿ–ն կարող է «վերադիրքավորվել» Վիգեն Սարգսյանի շուրջ և հնարավորություն ստանալ. Մարկեդոնով