Международный конкурс военно-профессионального мастерства Воин содружества (28 июля 2018). Еревaн

Հարցը միայն գլխավոր քարտուղարը չէ. ՀԱՊԿ–ը պետք է լրացնի սպիտակ կետերը

117
(Թարմացված է 09:52 07.11.2018)
Կազմակերպության անդամները պետք է երկխոսություն հաստատեն, և խնդիրը միայն նոր գլխավոր քարտուղարի նշանակումը չէ։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ձգձված հարցը հաստատեց, որ կազմակերպության անդամները երբեմն դժվարությամբ են ընդհանուր լեզու գտնում։

Թեև ՀԱՊԿ–ում որոշումներն ընդունվում են բոլոր երկրների համաձայնության հիման վրա, այդուհանդերձ գլխավոր քարտուղարի վերաբերյալ երկար քննարկումները վկայում են, որ քաղաքացիությունն ամեն դեպքում բավական դեր է խաղում` դրա համար պայքարելու ընթացքում։

Ամենայն հավանականությամբ հարցը կլուծվի նոյեմբերի 8–ին Աստանայում, բայց լրատվամիջոցներում արդեն որոշակի արտահոսք կա ապագա գլխավոր քարտուղարի քաղաքացիության մասին։


Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանին ամեն դեպքում չի հաջողվի պահպանել այդ պաշտոնը։

«Կարծում եմ, որ այստեղ կա հետագա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ, առաջինը ռոտացիան է՝ Բելառուսի ներկայացուցչի պաշտոնավարմանը անցում կատարելը։ Բայց ես չեմ բացառում նաև միջանկյալ տարբերակը», – ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` հնարավոր է, որ մինչև 2020թ–ը նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար։ Բայց միտումն այնպիսին է, որ Հայաստանին հազիվ թե վերադարձվի այդ պաշտոնը։

Նա հիշեցնում է, որ Բորդյուժայի հրաժարականի հետ կապված ՀԱՊԿ–ում նման տարբերակ կար։ Միաժամանակ կազմակերպության ներսում փորձում են խուսափել գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ անդամ պետության ներկայացուցչին կազմակերպության անդամով փոխարինելու նախադեպից։

«Դա ՀԱՊԿ–ի համար ամենալավ, ամենացանկալի նախադեպը չէ», – ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը նշեց, որ Խաչատուրովին հետ կանչելը ցույց տվեց, որ ՀԱՊԿ կազմում կան տեղեր, որոնք պետք է լրացնել։ Հնարավոր է նաև, որ կան կետեր, որոնք պետք է վերացնել։

Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը վստահ է, որ կողմերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ դեռ պետք է պայմանավորվեն։

«Դատելով վերջին հայտարարություններից և այդ խնդրի նկատմամբ Լուկաշենկոյի հետաքրքրությունից` դեռ պետք է փոխզիջում գտնել։ Լիովին հիմնավորված է, որ գալիք գագաթնաժողովում այդ հարցը կքննարկվի», – ասաց Աթաևը։

Քաղաքագետը կարծում է, որ գլխավոր քարտուղարի թեկնածությունը կախված կլինի պետությունների ղեկավարների պայմանավորվածություններից, անձնական հարաբերություններից և որոշակի քաղաքական սակարկություններից։

«Օբյեկտիվորեն պետք է ասել, որ մեծ տարակարծություններ կան Հայաստանի և Ղազախստանի, անգամ Բելառուսի և Ղազախստանի միջև։ Այդ պայմաններում գլխավոր քարտուղարի դերը կարևոր է, ես վստահ եմ, որ Մինսկը ակտիվորեն կառաջարկի իր ներկայացուցչին», – ասաց Աթաևը։

Նա ուշադրություն հրավիրեց Բելառուսի նախագահի այն խոսքերին, որ կազմակերպության միջազգային կարգավիճակը պետք է բարձրացնել։ Բայց, քաղաքագետի կարծիքով, ՀԱՊԿ խնդիրները, առաջին հերթին, գտնվում են հենց կազմակերպության ներսում։

Մասնավորապես, որոշ երկրներում հարցականի տակ է դրվում ՀԱՊԿ արդյունավետությունը` որպես պաշտպանության միջազգային մեխանիզմ։

«ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքական օրակարգում առկա հարցերը` կապված կազմակերպության հետ, չեն մտնում առաջին հնգյակի մեջ», – ասաց Աթաևը։
Միաժամանակ նա նշում է, որ առաջիկայում կարող են մեխանիզմներ ստեղծվել ավելի իրական «կոալիցիայի» համար։ Դրա համար հավանաբար կան օբյեկտիվ նախադրյալներ։

Նշենք, որ նոյեմբերի 4–ին «Կոմերսանտ» թերթը գրել է, որ ՀԱՊԿ–ում քննարկվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։

Նոյեմբերի 5–ին «Արմենպրես» գործակալությունում տեղեկություն է հայտնվել, որ Հայաստանն այդ պաշտոնում կառաջադրի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։

 

117
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Խաչատուրովին փոխարինո՞ղ են գտել. լրատվամիջոցներն անուն են տալիս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելը Խաչատուրովին կալանավորելու համար հիմք չի հանդիսանում
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղար կնշանակվի՞, թե՞ ԱԽ քարտուղար. «Հրապարակ»
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Աստանա