00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով է սպառնում Փաշինյանին և նրա թիմին Երևանի ավագանու ընտրությունների հաջողությունը

© Sputnik / Asatur YesayantsСпикер Парламента Ара Баблоян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Спикер Парламента Ара Баблоян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև Երևանի ավագանու ընտրությունները իրավական տեսանկյունից ընդամենը համայնքային ընտրություններ են, փաստացի դրանք դարձել են համազգային մասշտաբի իրադարձություն։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիայի համար

Ամենից առաջ պետք է նկատի ունենալ, որ ոչ մեծ պետության մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններն ինքնին վերածվում են յուրահատուկ զորավարժությունների երկրի բոլոր կուսակցությունների և քաղաքական ուժերի համար։ Առավել ևս, Երևանի գերագույն ներկայացուցչական մարմնի ընտրությունը տեղի է ունենում ոչ թե մեծամասնական, այլ համամասնական համակարգով։ Մայրաքաղաքում կենտրոնացած է Հայաստանի բոլոր ընտրողների գրեթե մեկ երրորդը։ Ապագայի ծրագրերը որոշելու համար ավելի լավ սոցիոլոգիական հետազոտություն անհնար է մտածել։

Երևանյան քաղաքական ռեսուրս

Դրան ավելացնենք Երևանի յուրահատուկ դերը Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ։ Սկսած ԽՍՀՄ մայրամուտին Լեռնային Ղարաբաղի  հայերի ինքնորոշման աջակցության համար զանգվածային ելույթներից` հենց հանրապետության մայրաքաղաքն է եղել երկրի համար առավել նշանակալի քաղաքական ակցիաների անցկացման վայրը, լինեն դրանք 1996–ի, 2003–ի, 2008–ի, 2013–ի բողոքները նախագահական ընտրությունների արդյունքներով, 2015թ–ի «Էլեկտրիկ Երևանը» կամ վերջերս տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։

Премьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина Зангак (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի հաղթանակն ու դիլեման. պահպանել ոչ միայն իշխանությունը, այլ նաև հեղափոխությունը

Թվարկած իրադարձություններից վերջինն ընտրությունների պատմության մեջ յուրահատուկ նշանակություն ունի։ Հայաստանում կառավարության փոխվելուց հետո Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը նոր իշխանության համար դարձել է առաջին ընտրական փորձը։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո երկրում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ։ Նոր իշխանությունները, վայելելով բնակչության վստահությունը, միաժամանակ որոշակի խնդիրներ են ունեցել պաշտոնական օրինականության հետ, քանի որ վարչապետի խմբակցությունը խորհրդարանում փոքրամասնություն է կազմում։ Հին իշխանությունն ունեցել է ժողովրդական վստահության պակաս, բայց ունի խորհրդարանական մեծամասնություն և բոլոր անհրաժեշտ սահմանադրական ատրիբուտները` իր լիազորություններն իրագործելու համար։

Նոր կառավարությունը խորհրդարանում աջակցություն է ստացել բողոքի զանգվածային ակցիաների շնորհիվ։ Եթե չլիներ փողոցի ճնշումը պատգամավորների վրա, ԱԺ մեծամասնությունը, կազմված ՀՀԿ ներկայացուցիչներից, ամենայն հավանականությամբ չէր սատարի Փաշինյանի թեկնածությանը։ Դժվարությամբ ես հավատում այն բանին, որ առանց «թավշյա հեղափոխության» կարող էր իրավիճակային քաղաքական դաշինք ստեղծվել «Ելք» դաշինքի, Գագիկ Ծառուկյանի դաշինքի և ՀՅԴ–ի խմբակցությունների միջև։

Այդ պայմաններում նոր կառավարությունը կանգնել է երկընտրանքի առաջ` կամ փորձել համագոյակցել հին իշխանության տարրերի հետ, որոնք պահպանվել են Ազգային ժողովում, տեղական ինքնակառավարման որոշ մարմիններում, ինչպես նաև տարբեր կառավարչական ստորաբաժանումներում, կամ քայլ առ քայլ իրենց հարմարեցնել քաղաքական տարածությունը։ Ընտրվել է երկրորդ ուղին։ Եվ բոլորովին պատահական չէ, որ կառավարությունը վերահսկողության տակ վերցնելուց հետո նոր իշխանության հաջորդ թիրախը դարձել էր Երևանի քաղաքապետարանը։

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքացիներն ընտրեցին, հերթը թեկնածուներինն է. ո՞ւմ կհասնեն ավագանու անդամների մանդատները

Հրաժարականը հանրապետական Տարոն Մարգարյանի, որը խորհրդարանական ընտրություններում  ՀՀԿ ցուցակում առաջին եռյակի մեջ էր), բացեց ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհը։ Փաշինյանի կողմնակիցների համար շանս էր ծագել ամրապնդելու հեղափոխական լեգիտիմությունը կոնկրետ ընտրական հաջողությունով, որպեսզի հնարավորություն ունենան լուրջ փաստարկով դիմել հոռետեսներին և պոտենցիալ հակառակորդներին՝ «համաժողովրդական աջակցության մասին մեր խոսքերը  համապատասխանում են գործերին, երկրի մայրաքաղաքում պատրաստ են քվեարկել մեր օգտին»։

Քաղաքական օրակարգի թարմացում

Ինչո՞վ են հիշվել այս սեպտեմբերյան ընտրությունները։ Ինչպիսի՞ քաղաքական եզրահանգումներ կարելի է անել ընտրական քարոզարշավի ավարտից հետո։

Առաջին հերթին, պետք է նշել երկրի ամբողջ կուսակցական–քաղաքական սպեկտրի արմատական նորացման մասին։ Համենայն դեպս, եթե մենք խոսում ենք ոչ թե անունների, այլ ընտրական միավորումների բրենդների մասին։

Специальное заседание парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանովը խոստանում է դեմ քվեարկել. ԱԺ–ն վարչապետի ցանկությունների գերին չէ

Նախկին իշխող կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում ԱԺ–ում, ընդհանրապես չի մասնակցել պայքարին։ Եթե համեմատենք Ազգային ժողովի և ավագանու անցած տարիների քարոզարշավների կազմը, ապա մենք տեսնում ենք կուսակցությունների և դաշինքների գրեթե ամբողջական փոփոխություն։ Անցած տարի մայրաքաղաքի արագանում տեղ ունենալու համար մրցել են ընդամենը երեք միավորումներ, իսկ այս քարոզարշավին մասնակցեցին են 12–ը (4 դաշինք և 8 կուսակցություն)։ Հասկանալի է, որ պատգամավորի աթոռի և քաղաքապետի պաշտոնի իրական հավակնորդների թիվն ավելի քիչ կլիներ։

Քարոզարշավի գրեթե առաջին օրվանից մյուսների ֆոնին հատկապես առանձնացել է «մրցանակակիրների» ապագա եռյակը։ Հայաստանի ԿԸՀ հրապարակած արդյունքների համաձայն, հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, արծաթը և բրոնզը համապատասխանաբար բաժին են ընկել «Բարգավաճ Հայաստանին» և «Լույսին»։ Միաժամանակ, նույնիսկ ամենահամարձակ կանխատեսումների համաձայն, «Իմ քայլը» պետք է հավաքեր 70 տոկոսից ոչ ավելի։

Եվ այստեղ մենք տեսնում ենք ներկա հայկական քաղաքականության մի հետաքրքիր առանձնահատկություն։ Կուսակցությունների և դաշինքների բազմազանությամբ հանդերձ՝ դրանք  այս կամ այն չափով ներկայացրել են «հեղափոխական իրականությունը»։

Քարոզարշավի մասնակիցներից ոչ ոք համարձակություն չի ունեցել ելույթ ունենալ «թավշյա հեղափոխության» դեմ, անվանել այն սխալ կամ մի իրադարձություն, որը հեռանկարում կարող է խնդիրներ ստեղծել  պետության զարգացման համար։

Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը` քաղաքականություն վերադարձած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չի մասնակցել այդ քարոզարշավին։ Այսօր նա կենտրոնացած է փոխված ընտրական դաշտն ուսումնասիրելու և նոր քաղաքական պայմաններում իր հեղինակությունը ձևավորելու վրա` ամենայն հավանականությամբ թիրախավորելով գալիք խորհրդարանական ընտրությունները։ Արդյունքում բոլորը, ովքեր Երևանում մասնակցել են նախընտրական արշավին, կասկածի տակ չեն դրել «թավշյա հեղափոխության» բարենպաստ ազդեցությունը։ Այդ առումով բոլորովին զարմանալի չէ, որ ձայների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկել նրանց, ովքեր ներկայացել են որպես գլխավոր հեղափոխականներ, ովքեր զանգվածային գիտակցության մեջ ասոցացվել են իշխանափոխության հետ։

Двери Баграмян 26 открылись для граждан (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրություններ հրատապ կարգով. ինչը Փաշինյանին կստիպի արագացնել խորհրդարանի «թարմացումը»

Եվ դա չի նշանակում, որ ընտրությունների ընթացքում բացակայել է ինտրիգը։ Հակառակը, քարոզարշավը ընթացել է աշխույժ և դինամիկ։ Պարզվել է, որ «հեղափոխական կոնսենսուսի» ներսում հակասություններ կան։ «Բոլորը դեմ են հանրապետականներին ու Սարգսյանին» նախկին օրակարգի փոխարեն հայտնվել են այլ թեմաներ։ «Ելքը» տարբեր թևերով է գնացել ընտրությունների («Իմ քայլը» և«Լույս» դաշինքները), իսկ արդեն ընտրությունների ընթացքում հայտնվեց ընդդիմադիր ուժ` ի դեմս «Բարգավաճ Հայաստանի»։ Ազգային ժողովում վարչապետի և Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները դեռ չեն բաժանվել։ Բայց քաղաքային մակարդակում երկրի քաղաքացիները կարող էին տեսնել ԲՀԿ–ի ընտրացուցակի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի և «Իմ Քայլի» առաջին համար Հայկ Մարությանի միջև կոշտ, չափազանց սուր արտահայտությունները։

Ո՞վ է այստեղ գլխավոր հեղափոխականը

Առաջին պլան մղվեց գլխավոր հեղափոխականի իմիջը խլելու պայքարը։ «Իմ քայլի» համար ավելի հեշտ էր հաղթանակ տանել ինչպես հասարակության էյֆորիայի, այնպես էլ վարչական առավելությունների շնորհիվ։ Զգացմունքային առումով հասկանալի է Մարությանի ձգտումը ներկայացնել ընտրական պատկերը որպես սևերի ու սպիտակների պայքար։ Թեև, եթե խոսենք քաղաքական գործչի ռազմավարական դիրքորոշման մասին, ապա նման գնահատականներն առնվազն վիճելի են։

Эдуард Шармазанов в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. «Սա ընտրություն էր ոչ թե ծրագրերի, այլ էմոցիոնալ ֆոնի»

Քաղաքային տնտեսությունը կառավարելու գործում հնարավոր խնդիրների դեպքում կգտնվեն մարդիկ, որոնք Մարությանին կհիշեցնեն իր խոսքերը։ Հայաստանի վարչապետը դարձավ անցած քարոզարշավի առանցքային կերպարներից մեկը։ Փաստացի նա օգտագործեց իր քաղաքական կապիտալը և վստահության քվեն «Իմ քայլին» աջակցելու համար։ Առանց դրա այս շարժման հաջողությունն այսքան զգալի չէր լինի։

Սակայն այս դիրքորոշումն ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ՝ թերությունները։ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը նախընտրական քարոզարշավին օգնեց նրան ամրագրել նախորդ հաջողությունները։ Թարմ քաղաքային ընտրությունների հետքերով արտահերթ խորհրդարանական քարոզարշավը գայթակղիչ հեռանկար է։ Երևանյան հաղթանակը վարչապետին պատասխանատու են դարձրել երկրի գլխավոր քաղաքի ապագա խնդիրների համար։ Եվ ընդհանրապես ամենի ինչի համար` սկսած մանրուքներից։ Այդպիսին են «ժողովրդի հետ երկխոսության» գաղափարի գործնական իրագործման թերությունները։

Եվ պետք է հիշել, որ սեպտեմբերի 23–ին նոր իշխանությունը ընտրողների վստահության հետ մեկտեղ ստացել է զգալի պատասխանատվություն։ Նախորդ ռեժիմի «անիծված ժառանգության» վրա հղումներ անելը շուտով այդքան արդյունավետ չի լինի։

Այսպիսով, ավագանու ընտրությունները գիծ են անցկացնում Հայաստանի «նախահեղափոխական» պատմության մեջ։  Նրանք հիմնարար կերպով վերաձևավորել են կուսակցական–քաղաքական լանդշաֆտը, մատնանշել հաղթողների բանակի հակասությունները։ Անցկացվել են նոր բաժանարար գծեր, հայտնվել են նոր իշխանությունից առաջին դժգոհները, իսկ նախկին ղեկավարները, Վլադիմիր Վիսոցկու խոսքերով ասած, «ժամանակավորապես թաքնվել են»։

Առջևում Հայաստանին սպասվում են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները` գլխավոր քաղաքական մեկնարկը, խորհրդարանական հանրապետության պայմաններում։ Բացառված չէ, որ մենք դեռ ականատես կլինենք հետաքրքիր և անսպասելի վերադասավորումների։ Հայաստանի հետխորհրդային պատմությունը հարուստ է դրանցով։

Լրահոս
0